Рубрики
Հայոց լեզու

Կետադրական աշխատանք

Рубрики
Հայոց լեզու

Գործնական քերականություն

Գրաբարյան տեքստը փոխադրի՛ր աշխարհաբարի։

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռն անցավ, անձրևներն անցան և գնացին հեռացան: Ծաղիկներ երևացին մեր երկրում, ժամանակը հասավ էտելու, տատրակի ձայնը լսվեց մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբոջը, մեր ծաղկեցրած որթերի բույրը զգացվեց: Վերկաց իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի և արի դու: Ցույց տուր ինձ քո երեսը և լսեցրու ինձ քո խոսքը՝ ինձ համար քո խոսքը քաղցր է, և տեսքը քո գեղեցիկ:

Рубрики
Գրականություն

Անդրե Մորուա

Մանուշակներ ամեն չորեքշաբթի

Պատմվածքը պատմում է մի դերասանուհու խոստման և երիտասարդական տարիքի պատմություններից մի հատվածի մասին։

Իմ կարծիքով այս պատմվածքը սովորեցնում է այն մասին որ պետք չէ ապրել ապագայով, վաղը կարող է չգալ պետք է ապրել այսօր և ներկայով։