Рубрики
Հաշվետվություն

Հաշվետվություն

Մաթեմատիկայից մենք անցել ենք շատ թեմաներ:

Հայոց լեզվից մենք անցել ենք շատ թեմաներ դրանց կեսը ես կատարել եմ:

Գրականությունից մենք անցել ենք շատ թեմաներ դրանց կեսը ես կատարել եմ:

Ռուսերենի թեմաների կեսը բանավոր էր իսկ կեսը գրավոր որը իմ բլոգում տեղադրված է: 

Անգլերենից կատարել եմ 3-4 թեմա:

Աշխարհագրության համարյա բոլոր թեմաները կատարել եմ:

Կենսաբանության թեմաներից 4-5-ը կատարել եմ:

Պատմության թեմաներից 3-4-ը կատարել եմ:

Իրավունքից կատարել եմ 2 թեմա:

Ֆիզիկայից բաց եմ թողել 2 թեմա:

Քիմիայից բաց եմ թողել 3 թեմա:

 

Рубрики
Ֆիզիկա

Ինքնաստուգում

Նպատակը՝ ինքնաստուգում

1․ Քանի՞ անգամ պետք է մեծացնել լիցքերի միջև հեռավորությունը, որպեսզի նրանցից մեկի լիցքի մեծությունը 16 անգամ մեծացնելուց հետո նրանց փոխազդեցության ուժը մնա նույնը:

Screenshot_9.png

Պետք է մեծացնել 4-ով։

2․ Նկարում պատկերված երեք կետային լիցքերից որո՞նք են իրար ձգում:

Screenshot_2 (3).png
  • A և B
  • C և B
  • A և C

3․ Քրոմի միջուկում կա 52 մասնիկ, դրանցից 28-ը նեյտրոններ են: Միջուկում քանի՞ պրոտոն կա:

446px-Capa_electrónica_024_Cromo.svg.png

Միջուկում կա 24 պրոտոն։

4․ −5 նԿլ , −4 նԿլ և −3 նԿլ լիցքերով 3 միատեսակ գնդեր հպում են միմյանց, այնուհետև իրարից հեռացնում: Որքա՞ն կլինի յուրաքանչյուր գնդի ձեռք բերած լիցքը:

металлические шары. jpg.jpg

-4նԿլ

5․ Նկարում հոսանքի ո՞ր ազդեցությունն է պատկերված:

08355b.gif
  • ջերմային
  • մագնիսական
  • քիմիական
  • կենսաբանական

6․ Ո՞ր մասնիկների շարժումով է պայմանավորված էլեկտրական հոսանքը պղնձե հաղորդալարում:

RF_choke_coil.jpg_220x220.jpg
  • բացասական իոնների
  • դրական իոնների
  • էլեկտրոնների
  • նեյտրոններիվ

7․ Որքա՞ն ժամանակում հաղորդալարով կտեղափոխվի 24 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 2.5 Ա է:

8․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան:

0004-005-Vyberite-pary.png
  • Ռեզիստոր
  • Ամպերաչափ
  • Մարտկոց
  • Անջատիչ
  • Լամպ

9․ Ջահի լամպի պարույրով յուրաքանչյուր 8 վայրկյանում անցնում է 2 Կլ լիցք: Ինչի՞ է հավասար հոսանքի ուժը լամպում:

10․ Էլեկտրական սղոցը, որով անցնում է 10 Ա հոսանք 25 րոպեում կատարեց 5700 կՋ աշխատանք: Որքա՞ն է լարումը նրա սեղմակներին:

4717_1_b.jpg

11․ Որքա՞ն է լարումը 0.4 կՕմ դիմադրություն ունեցող հաղորդչի ծայրերին, եթե նրանով անցնող հոսանքի ուժը 200 մԱ է:

Om2.gif

U=IR =200*0,4 =80

12․ Ռեզիստորով, որի ծայրերին կիրառված է 4 Վ լարում, 2 րոպեում անցել է 90 Կլ լիցք: Գտեք հաղորդչի դիմադրությունը: Պատասխանը գրեք ամբողջ թվի ճշտությամբ:

0004-005-Vyberite-pary.png

13․ Քանի՞ էլեկտրոն կանցնի 300 Օմ դիմադրություն ունեցող հաղորդալարով 50 վայրկյանի ընթացքում, եթե նրա ծայրերին կիրառվի 4.8 Վ լարում: Պատասխանը գրել հարյուրերորդականի ճշտությամբ:

heating-wire.png

14․ Որքա՞ն է նկարում պատկերված շղթայի տեղամասով անցնող հոսանքի ուժը, եթե հաղորդիչներից առաջինի դիմադրությունը՝ R1 = 5 Օմ է, երկրորդինը՝ R2 = 5 Օմ: Լարումը տեղամասի ծայրերում՝ U = 60 Վ:

13.jpg

R=R1+R2=10

I=U/R=60/10=6

15․ Շղթան կազմված է միմյանց հաջորդաբար միացված երեք հաղորդիչներից, համապատասխանաբար՝ 3 Օմ, 3 Օմ և 4 Օմ դիմադրություններով: Լարումը այդ տեղամասի ծայրերում 60 Վ է: Որոշեք լարում յուրաքանչյուր հաղորդչի ծայրերին:

13.jpg

16․ Շղթան կազմված է միմյանց զուգահեռ միացված երեք լամպերից, համապատասխանաբար՝ 5 Օմ, 2 Օմ և 0.5 Օմ դիմադրություններով: Լարումը այդ տեղամասի ծայրերում՝ 60 Վ: Որոշեք յուրաքանչյուր լամպով և ամբողջ շղթայով անցնող հոսանքի ուժը:

image-5f26d071.png

17․ 50 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական փոշեկուլը միացրեցին 120 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 10 րոպեի ընթացքում:

18․ 3 Վ լարման և 4 Ա հոսանքի ուժի դեպքում գրասալիկի մարտկոցի լիցքավորումը տևեց 0.5 ժամ: Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում:

A =IUt =4*3*1800=21600

19․ Էլեկտրական փոշեկուլի տեղեկագրում գրված է 127 Վ և 2.5 Ա: Որքա՞ն է նրա էլեկտրաշաժիչի հզորությունը:

P =IU =127*2,5 =317,5

20․ Ջեռուցչում հոսանքի ուժը 2 Ա է, իսկ ցանցի լարումը, որին նա միացված է 120 Վ է: Որքա՞ն ժամանակում այն կարող է եռացնել 0.5 կգ զանգվածով 5 °C ջերմաստիճանի ջուրը:

Рубрики
Հայոց լեզու Գրականություն

Ինքնագնահատական

Ես կատարել եմ աշխատանքների կեսը, ես ինձ գնահատում եմ 5/10:

Рубрики
Uncategorized

Ֆիզիկա

Հոսանքի աշխատանքը և հզորությունըԷլեկտրական հոսանքն օժտված է էներգիայով, որի հաշվին նա կարող է աշխատանք կատարել: Հոսանքի կատարած աշխատանքի շնորհիվ էլեկտրական էներգիան փոխակերպվում է էներգիայի այլ տեսակների: Օրինակ՝ ջեռուցիչ սարքերում էլեկտրաէներգիան փոխակերպվում է ջերմային էներգիայի, էլեկտրաշարժիչում՝ մեխանիկական էներգիայի, էլեկտրոլիզի ժամանակ՝ քիմիական էներգիայի և այլն:

Ենթադրենք սպառիչ (լամպ, ջերմատաքացուիչ, էլեկտրաշարժիչ) պարունակող շղթայի տեղամասում լարումը U է, հոսանքի ուժը I և tժամանակամիջոցում նրանով անցել է q լիցք: Լարման սահմանումից հետևում է, որ A=q⋅U, իսկ քանի որ հաստատուն հոսանքի դեպքում  q=I⋅t , ապա՝  A=U⋅I⋅t (1): Այսինքն.Հաստատուն հոսանքի աշխատանքը շղթայի տղամասում հավասար է հոսանքի ուժի, լարման և այն ժամանակամիջոցի արտադրյալին, որի ընթացքւմ կատարվել է այդ աշխատանքը:Աշխատանքի այս (1) բանաձևը թույլ է տալիս որոշել հոսանքի կատարած աշխատանքը, անկախ այն բանից, թե այդ հոսանքի էներգիան էներգիայի ի՞նչ տեսակների է փոխակերպվել՝ ջերմային, մեխանիկական, թե քիմիական: Միավորների ՄՀ-ում հոսանքի աշխատանքը արտահայտում են ջոուլով (Ջ)Էլեկտրական շղթայում հոսանքի՝ աշխատանք կատարելու արագությունը բնութագրող մեծությունը անվանում են հոսանքի հզորություն և նշանակում ՝ P տառով:Եթե t ժամանակում հոսանքը կատարում է  A աշխատանք, ապա P=At (2): Հաշվի առնելով աշխատանքի (1) բանաձևը կստանանք P=U⋅I (3)Հաստատուն հոսանքի հզորությունը շղթայի տվյալ տեղամասում հավասար է հոսանքի ուժի և տեղամասի ծայրերին կիրառված լարման արտադրյալին: Օգտվելով Օհմի օրենքից (3) բանաձևը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով  P=U2 /R և P=I2⋅R Միավորների ՄՀ-ում հզորությունն արտահայտվում է վատտով (Վտ). 1Վտ=1Ջ/վՀզորությունը հավասար է 1Վտ — ի, եթե 1վ — ում կատարվում է 1Ջ աշխատանք: Կիրառվում են նաև 1կՎտ (կիլովատ), 1ՄՎտ (մեգավատ), 1մՎտ (միլիվատ) միավորները:1մՎտ=0.001Վտ1ՄՎտ=1000000Վտ1կՎտ=1000Վտ  Հզորությունը չափող սարքը կոչվում է Վատտմետր:  Կենցաղում հոսանքի աշխատանքը չափում են Էլեկտրական հաշվիչ կոչվող հատուկ սարքով: Այս դեպքում գործածվում է հոսանքի աշխատանքի արտահամակարգային միավորը՝ 1ԿՎտ·ժ1ԿՎտ.Ժ=1000Վտ⋅3600վ=3600000Ջ

Փորձը ցույց է տալիս, որ հաղորդիչները տաքանում են, երբ նրանցով էլեկտրական հոսանք է անցնում: Հոսանքի ջերմային ազդեցությունը ուսումնասիրեցին անգլիացի ֆիզիկոս Ջ. Ջոուլը, իսկ ևս մեկ տարի անց՝ ռուս գիտնական Է. Լենցը: Նրանք միմյանցից անկախ սահմանեցին օրենք՝ Ջոուլ-Լենցի օրենքը, որը բացահայտում է, թե ի՞նչ մեծություններից և ինչպե՞ս է կախված հաղորդչում անջատված ջերմաքանակը:

Ջոուլ-Լենցի օրենքը հայտնագործվել է փորձնական ճանապարհով, սակայն դրան կարելի է նաև տեսական հիմնավորում տալ: Եթե շղթայի տեղամասում մեխանիկական աշխատանք չի կատարվում, նրանում քիմիական ռեակցիա տեղի չի ունենում, ապա հոսանքի ամբողջ աշխատանքը ուղղված է հաղորդչի ներքին էներգիայի մեծացմանը:

1. Բնակարանի տաքացման համար օգտագործվող 140 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական ջերմատաքացուցիչը  նախատեսված է 3.5 Ա հոսանքի ուժի համար: Որքա՞ն էներգիա կծախսի այդ ջերմատաքացուցիչը  8 ժամ անընդհատ աշխատելու դեպքում:

R = 140 Օմ

I = 3,5 Ա

t = 8 ժամ = 28800 ժ

A — ?

A = IUt = I * IR*t = I2*R*t = 3,5*140*28800=49392000 Ջ = 49,392 մՋ

2. Ավտոտնակում  էլեկտրական լամպը մոռացել էին անջատել: Որքա՞ն աշխատանք էր իզուր կատարվել 24 ժամում, եթե լամպը միացված էր 110 Վ լարման ցանցին և նրանով անցնող հոսանքի ուժը 0.8 Ա էր:

U = 110

I = 0,8

t = 24=86400վ

A = ?

A = IUt = 0,8*110*86400=7603200Ջ=7,6032մ

3. 50 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական վարսահարդարիչը միացրեցին 127 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 15 րոպեի ընթացքում:

R = 50 Օմ

U = 127 վ

t = 15 րոպե = 900 վ

A = ?

A = IUt; I = U/R

A = IUt = U/R*U*t = U2t/R = 127*900/50 = 2286*900/50 = 36576 Ջ

4. 6 Վ լարման և 2 Ա հոսանքի ուժի դեպքում համակարգչի մարտկոցի լիցքավորումը տևեց 1.5 ժամ: Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում:

A = U*I*t=6*2*1,5*5400=97200 Ջ

5. 450 Վտ հզորություն ունեցող հեռուստացույցը, ըստ հաշվիչի ցուցմունքի, ծախսել է 360 կՋ էներգիա: Որքա՞ն ժամանակ է միացված եղել հեռուստացույցը:

t = P / A = 450 / 360 = 1,25

6. Ճեպընթաց էլեկտրագնացքը, որի շարժիչների ընդհանուր հզորությունը 200 կՎտ է, շարժվում է 180 կմ/ժ միջին արագությամբ: Որքա՞ն աշխատանք են կատարում նրա էլեկտրաշարժիչները 560 կմ ճանապարհ անցնելիս:

P = 200 կՎտ

V = 180 կմ/ժ

S = 560 կմ

A = ?

t = S/V = 560/180=3ժ

A = Pt = 200*3 = 600

7. Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի 80 վ-ում 40 Օմ դիմադրություն ունեցող ջեռուցիչ տարրում, եթե այն միացված է 120 Վ լարման ցանցին:

t = 80

R = 40

U = 120

A — ?

A = IUt

I = U/R = 120/40 = 3

A = IUt = 3 * 120 * 80 = 28800 Ջ

8. Հաղորդչի  դիմադրությունը 150 Օմ է, նրանով անցնող հոսանքի ուժը՝ 1.6 Ա: Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի նրանում 10 վ-ի ընթացքում:

R = 150

I = 1.6

t = 10

Q — ?

Q = I2Rt = 2,56*150*10=3840

9. Շղթայի տեղամասում միմյանց հաջորդաբար միացված են R1=40 Օմ և R2 =60 Օմ դիմադրություններով ռեզիստորներ: Տեղամասի ծայրերում լարումը 100 Վ է: 2 րոպեի ընթացքում ի՞նչ ջերմաքանակ կանջատվի հաղորդիչներից յուրաքանչյուրում: Պատասխանը գրել ամբողջ թվի ճշտությամբ:

images.jpg

10. Էլեկտրական ջեռուցչի0.017 Օմ⋅մմ2 /մ տեսակարար դիմադրությամբ պղնձե  սնուցող հաղորդալարի երկարությունը 1.5 մ է, լայնական հատույթի մակերեսը՝ 2 մմ2 : Որքա՞ն ջերմաքանակ կանջատվի այդ հաղորդալարում 25 րոպեի ընթացքում, եթե շղթայում հոսանքի ուժը 4 Ա է:

0db254a4af.jpg

Տնային աշխատանք՝ դաս 18-20։ Պատասխանել էջ 63- ի 1-9-ը և էջ 67-ի 1- 11 հարցերին։ Աշխատանքը հրապարակել բլոգում, հղումն ուղարկել ինձ։

1. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը: Ի՞նչ բանաձևով են այն հաշվում: Հոսանքի աշխատանքի բանաձևը ձևակերպեք բառերով:

Հոսանքի աշխատանքը շղթայի որևէ տեղամասում հավասար է հոսանքի ուժի, լարման և այն ժամանակի արտադրյալին, որի ընթացքում այդ տեղամասով հոսանք է անցել։

A = IUt

2. Ո՞րն է հոսանքի աշխատանքի միավորը ՄՀ-ում:

Հոսանքի աշխատանքի միավորը ՄՀ-ում Ջոուլն է:

3. Ո՛ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական հոսանքի հզորություն: Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքի հզորությունը:

Հոսանքի հնարավորությունը հավասար է աշխատանքի հարաբերության այն ժամանակին, որի ընթացքում այդ աշխատանքը կատարվել է։

P = A/t

4. Հզորության ի՞նչ միավորներ գիտեք: Ինչպե՞ս են առնչվում այդ միավորները վատտին:

Հզորության միավորներն են ՝ կՎտ, ՄՎտ, մՎտ, 1Ջ/վ, 1Ա/վ:

1 կՎտ = 1000 Վտ

1 ՄՎտ = 1000000 Վտ

1 մՎտ = 0,001 Վտ

5. Ո՞րն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրեք այդ միավորի և ջոուլի կապն արտահայտող հավասարությունը:

1 կՎտժ = 1000 Վտ * 3600 վ = 3600000 Վտվ = 3,6ՄՋ

6. Ի՞նչ է էլեկտրաէներգիայի հավիչը: Ի՞նչ հիմնական մասերից է այն բաղկացած: Ինչպե՞ս է էլեկտրաէներգիայի հաշվիչը միացվում սպառիչին:

Էլեկտրաէներգիայի հաշվիչը հատուկ սարք է, որով տեխնիկայում տարբեր սպառիչների ծախսած էլեկտրական էներգիան չափում են: Հաշվիչը բաղկացած է ալյումինե սկավառակից, վոլտաչափից, ամպերաչափից, էլեկտրամագնիսներից։

1․ Ի՞նչ փորձով կարելի է համոզվել, որ միևնույն հոսանքի ուժի դեպքում հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հաղորդչի դիմադրությանը:

2․ Ի՞նչ բանաձով են հաշվում հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը: Արտածեք այն բանաձևը ՝ օգտվելով հոսանքի աշխատանքի և Օհմի օրենքն արտահայտող բանաձևից:

A=IUt

3․ Ձևակերպեք Ջոուլ-Լենցի օրենքը:

Հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսուն, հաղորդչի դիմադրության և հոսանքի անցման ժամանակի արտադրյալին:

4. Բացատրեք, թե ինչու է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում։

Մետաղե հաղորդչում ազատ էլեկտրոնները էլեկտրական դաշտի ազդեցությամբ կատարում են ուղղորդված շարժում։ Բախվելով մետաղի իոններին, նրանց կինետիկ էներգիայի մի մասը հաղորդում են դրանց։ Իոններն սկսում են ավելի ուշ տատանվել, մեծանում է հաղորդչի ներքին էներգիան և բարձրանում է ջերմաստիճանը։

5. Ինչպիսի՞ն է ժամանակակից շիկացման լամպի կառուցվածքը։

Շիկացման լամպը կազմված է հեֆևյալ ձևով։ Վոլֆրամե պարույրաձև շիկացման թելիկին ամրացված են երկու մետաղալարեր։ Այդ մետաղալարերը անցնում են ապակե ոտիկի միջով անցնում են մետաղե մասերին։ Լամպակոթին ամրացված է ապակե բալոնը։

6. Ո՞րն է լամպի կոթառի դերը։

Լամպի կոթառի դերը այն է, որ լամպի կոթառի մետաղե մասերը, հպվում են կոթառի այն սեղմակներին, որոնց ամրացված են ցանցից երկու հաղորդալարերը։ Լամպը միանում է լուսավորության ցանցին։

7. Էլեկտրական շղթայի ո՞ր միացումն են անվանում կարճ միացում։ Ի՞նչ անցանկանալի երևույթներ կարող է հանգեցնել կարճ միացումը։

8․ Ի՞նչ նպատակով է օգտագործվում էլեկտրական ապահովիչը։

Երբ շղթայում հոսանքը դառնում է ավելի մեծ, քան կարճ միացման հոսանքը, ապա շղթայում սկսում են միացնել էլեկտրական ապահովիչները։

Рубрики
Աշխարհագրություն

Աշխարհագրություն

1.Ֆիզիկական քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հայկական լեռնաշխարհը և նկարագրե՛ք նրա սահմանները:

Հայկական լեռնաշխարհից դեպի արևմուտք տարածվում է Փոքրասիական բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ գտնվում է Իրանական բարձրավանդակը: 

2.Համեմատե՛ք տարբեր պատմական քարտեզներում պատկերված Հայաստան պետության սահմանները Հայկական լեռնաշխարհի բնականսահմանների հետ:

Հայաստանի տարածքի չափերն ու սահմանները տարբեր են աշխարհի ֆիզիկական, պատմական, բնակչության և քաղաքական քարտեզներում։ 

3.Ո՞րն է «աշխարհագրական դիրք» հասկացության բովանդակությունը:Թվարկե՛ք եւ համեմատե՛ք դրա տարատեսակները:

Աշխարհագրական դիրքի տարատեսակներն են ՝ տնտեսաաշխարհագրական, քաղաքաաշխարհագրական, ֆիզիկաաշխարհագրական: Տնտեսաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքերը տարբերվում են մյուսներից նրանով, որ կարող են շատ արագ փոփոխվել: Տնտեսաաշխարհագրական դիրքը կարող է փոփոխվել ներքին զարգացումներից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից:

4.Ո՞րն է պետության քաղաքաաշխարհագրական դիրքի եւ տնտեսա-աշխարհագրական դիրքի կարևորությունը: Ինչպե՞ս կարող են դրանք լինել նպաստավոր եւ ոչ նպաստավոր:

Աշխարհագրական տարատեսակներից առանձնահատուկ կարևորություն ունեն տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքերը, որոնք կարող են շատ արագ փոփոխվել, թե՛ ներքին, թե՛ արտաքին փոփոխություններից: 

5.Որո՞նք են Հայաստանի քաղաքաաշխարհագրական եւ տնտեսա-աշխարհագրական դիրքի փոփոխման պատճառները:

Հայաստանի քաղաքաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքի փոփոխման պատճառներն են ՝ արտաքին պատճառները և ներքին պատճառները: 

Рубрики
Uncategorized

Հայոց լեզու

  1. Լրացրու տառերը, կետադրիր։
  2. Դուրս գրիր բայերը, որոշիր քերականական հատկանիշները (դիմավոր-անդեմ, որ խոնարհման է, եթե անդեմ է, որ դերբայն է, եթե դիմավոր է, որ եղանակն է, որ ժամանակը, որ ժամանակային ձևը, բայը պարզ է, թե ածանցավոր, որ սեռի է)։
  3. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։
  4. Գտիր երեք հնչյունափոխված բառ, որոշիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։
  5. Տեքստից գտիր լրաբեր, ճանապարհվել, տեղեկացնել, հին, մարտական, հանձնարարել, արփի, ճառագայթ, առատորեն բառերի հոմանիշները։

Սկսվել էին երկու հարյուր ինսունմեկերորդ օլիմպիական խաղերը. երեք հարյուր ութսունհինգ թվականն էր։ Երեք ամիս առաջ գարնան սկզբին արագոտն սուրհանդակներն Օլիմպոսից ուղևորվել էին կայսրության չորս կողմերը նույնիսկ նրա սահմաններից դուրս ազդարարելու առա-իկա խաղամրցումների մասին։ Խաղերի մրցակարգը վաղնջական ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված պատվիրում էր մրցումների ժամանակաշրջանում ռազմական գործողությունների  դադարեցում և պատերազմող կողմերի  միջև հաշտությունը տևում էր ավելի քան հարյուր օր։
Հետմիջօրեի արևի կլոր սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա իր ոսկեդեղ-ան ճաճանչներով շռայլորեն լուսավորելով նրա՝ դարերի համար կառուցված վեհապանծ տաճարներն ու հուշարձանները։
Խաղերին մասնակցում էին ամենքը՝ ունևորներն ու չուավորները, կտրի ըմբոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները։
Երբ հնչեց եղջերափողը, ճանապարհի շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով.  նրանք տանում էին կայսեր պատգարակը։