Рубрики
Գրականություն

Գրականություն

Ռեհանը 

1․ Գտիր իրական աղջկա նկարագրությունները։

Ամենեն հաճոյալի անակնկալը եղավ երբ ինծի դարձավ իր դեմքը. գեղեցի՞կ. ոչ հարկավ. բայց տարօրինակ կերպով սրտի մոտ ու համակրելի պատկեր մը, հոգնած ու տրտում նայվածքով, որ ինկած տեղը կանգ առնելու պես բան մը ուներ կարծես:

2․ Առանձնացրու հեղինակի բնութագրումները՝ իր երևակայությունից ելնելով։

Մազերը թափած հիմա, որ բաց պատուհանին առջեւ եկավ կանգ առնելու վայրկյան մը ու դիտելու Մոտայի ծոցը՝ իր սեղմված հողե լանջքերուն մեջ:

3․ Վերջին՝ Ե հատվածը մեկնաբանիր. հեղինակը գո՞հ է իր այդ արկածից։

Հեղինակը գոհ էր իր արկածից, և ասեմ ավելին, նա չէր էլ զղջում այդ ամենի համար։ Նա նույնիսկ ասում էր, որ այդ ռեհանի ծաղկի շնորհիվ ինքը երջանկացել էր այդ գիշեր։

4․ Համաձա՞յն եք հեղինակի մոտեցմանը։ Էսսե գրեք «Երևակայությո՞ւն, թե իրականություն» պայմանական թեմայով։

Իրականությու՜ն․․․ Ազատ, բայց ոչ անսահման և անավարտ աշխարհ։ Ես սիրում եմ երևակայությունը, սիրում եմ իր ազատությունը, անսահման լինելը։ Սիրում եմ, քանի որ ինձ լիովին ազատ եմ զգում։ Ոչ ոք չի կարող ղեկավարել կամ էլ խառնվել իմ երևակայությանը։ Դա ես եմ ստեղծում, դա իմ առանձին, փոքրիկ ու երազանքներով լի անկյունն է։ Երբ հոգնում եմ այս իրական աշխարհից, սկսում եմ հորինել, երևակայել և ստեղծել մի նոր աշխարհ, որտեղ միայն ես եմ ու իմ երևակայությունը։ Իրականությունը հոգնեցուցիչ է ինձ համար։ Որքան էլ որ պայքարել սիրում եմ և հեշտ հանձնվող մարդ չեմ, բայց դրա հետ մեկտեղ ես շատ երազկոտ և վառ երևակայություն ունեցող եմ։ Ինձ տեսնողը երբեք չի մտածի, որ ես կարող եմ այդպիսինը լինել։ Այս էսսեն ընթերցողը, հիմա ինձ ավելի լավ կճանաչի, և մի նոր բան կբացահայտի իմ մասին։

5․ Տեղեկություններ գտիր Գրիգոր Զոհրապի մասին։ Ամենահետաքրքիր տեղեկությունները տար քո բլոգ։

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։ Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870 թվականին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Զոհրապը դաժանորեն սպանվեց 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին։

6․ Տեղեկություններ գտիր նովելի (նորավեպի) մասին։ Այս նովելում ցույց տուր հատկանշականը (ինչից իմացանք, որ նովել է)։

Նովել, նորավեպ, պատմողական պրոզայիկ ժանր, համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն, որն ունի դեպքերի ընթացք (սյուժե) և կերպարներ։ Սրան բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի արդյունքը։ Հայ գրականության մեջ մեծարժեք նորավեպեր են գրել Գրիգոր Զոհրապը և Ստեփան Զորյանը։