Рубрики
Պատմություն

Աթենք և Սպարտա

Հին Աթենքը քաղաք-պետություն էր Ատտիկայում։ Խոշոր դեր է խաղացել Հին Հունաստանի պատմության մեջ և մշակութային կյանքում։ Այդ ժամանակ զարգանում էր ստրկությունը։ Ստրուկներից և ազատներից բացի Աթենքում կար նաև միջանկյալ խավ՝ այսպես կոչված մետեկները՝ անձնապես ազատ, բայց քաղաքական և տնտեսական որոշ իրավունքներից զուրկ մարդիկ էին։ Աթենքը կառավարում էին ազնվականներից ամեն տարի ընտրվող 9 արքոնտները և արեոպագոսը՝ ավագների խորհուրդը։ Մ.թ.ա. 594 թվականին դեմոսի ուժեղ ճնշման տակ Սոչոնը անցկացրեց բարենորոգումներ, որոնք Էապես փոխեցին Աթենքի սոցիալ-քաղաքական ողջ կարգը։ Սակայն բարենորոգումներից դժգոհ էին ինչպես գյուղացիները, որոնք չհասան հողի վերաբաժանմանը, այնպես էլ նախկին արտոնությունները կորցրած տոհմային ավագանին։ Մ.թ.ա. մոտ 560 թվականին Աթենքում տեղի ունեցավ քաղաքական հեղաշրջում, հաստատվեց Պիսիստրատոսի բռնապետությունը, որի քաղաքականությունն ուղղված էր տոհմային ավագանու դեմ։ Նրա ժամանակ Աթենքը իր ազդեցությունը տարածեց Էգեյան ծովի մի շարք կղզիների վրա, ամրացավ Հելլես-պոնտոսի երկու ափերին։ Քաղաքը մեծացավ, գեղեցկացավ նոր շենքերով և արձաններով։ Ամբողջ Հունաստանում, բռնապետությունն Աթենքում կարճատև եղավ։ Հույն-պարսկական պատերազմներում (մ.թ.ա. 500-449 թվականներ) առաջատար դերը պատկանում էր Աթենքին։ Նա հունական սակավաթիվ պոլիսներից Էր, որոնք պաշտպանեցին հունական քաղաքների ապստամբությունը, փայլուն հաղթանակ տարան պարսիկների դեմ Մարաթոնի մոտ (մ.թ.ա. 490 թվական), մասնակցեցին հունական քաղաքների պաշտպանական դաշինքին։ Իր քաղաքական և տնտեսական տիրապետությունն ընդլայնելու և Հունաստանի մյուս պոլիսների վրա գերիշխելու անզուսպ ձգտման ճանապարհին Աթենքը բախվում էր հունական պոլիսների մի այլ խմբավորման՝ Սպարտայի գլխավորած Պելոպոնեսյան միության հետ, որը և հանգեցրեց ամբողջ Հունաստանի համար կործանարար Պելոպոնեսյան պատերազմին (մ.թ.ա. 431-404 թվականներ)։ Պարտություն կրելով Աթենքը ընդմիշտ կորցրեց իր առաջատար դերը Հունաստանում։ Իսկ հիմա Աթենքը Հունաստանի մայրաքաղաքն է։

Рубрики
Պատմություն

Քսենոփոն

Քսենոփոնը ժամանակին եղել է հին հույն գրող, պատմիչ, զորավար և քաղաքական գործիչ։ Քսենոփոնի ծննդյան ճշգրիտ թվականն անհայտ է, գիտնականների մեծամասնության կարծիքով նա ծնվել է մ.թ.ա. 431 թ. Աթենքի մոտ գտնվող մի փոքր քաղաքում։ Սերվել է ազնվական ընտանիքից։ Երիտասարդ տարիներին նա մասնակցել է Կյուրոս Կրտսեր կողմից իր ավագ եղբոր՝ Աքեմենյան Պարսկաստանի թագավոր Արտաքսերքսես Երկրորդի դեմ կատարած արշավանքին, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 401-400 թթ.։ Քսենոփոնն առավելապես հայտնի է իր «Անաբասիս» աշխատությամբ, որտեղ շարադրել է 10 հազար հույների մասնակցությունը Կյուրոս Կրտսերի արշավանքին և նահանջը Հայաստանի վրայով դեպի Սև ծով։ Քսենոփոնը նկարագրում է Հայաստանը ՝ որպես շատ հարուստ, բարեկեցիկ և հյուրընկալ ժողովուրդ ունեցող երկիր։ Նա նշում է, որ չկա մի տուն, որտեղ իրենց չհյուրասիրեն բազմապիսի խմիչքներով ու մսեղեն կերակուրներով։ Հույն պատմիչը առաջին անգամ այստեղ տեսել է գարեջուրը, որը նկարագրում է «գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում են գարու հատիկներ»։ Քսենոփոնը իր «Անաբասիս» աշխատությունում ասել է. «…Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր,-ասել է Քսենոփոնը։»

Рубрики
Պատմություն

Պապ թագավոր

Պապ թագավորը ծնվել է 353թ.: Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Պապ թագավորը հռոմեական օգնական զորքով վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370-374): Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները ՝ Ուրմիայից հարավ ընկած Գանձակ Շահաստանով, իսկ հյուսիսում ՝ Մեծ Հայքի և Վիրքի միջև ՝ Կուր գետով։ Երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում են ավերված եկեղեցիները և զարգանում է տնտեսությունը։ Հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամուց և լուծում Արշակ արքայի և իր հոր ՝ Վասակ սպարապետի վրեժը։ 370թ: Դավաճան Մերուժանը գերի է ընկնում և ասպետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում։ Հաղթանակից հետո Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են հայոց թագավորության հզորության ամրապնդմամբ։ Պապ թագավորը կատարել է մի շարք բարեփոխումներ։ Օրինակ ՝ բանակի թիվը հասցվում էր մոտ 100 հազարի։ Պապը սկսում է փակել աղքատանոցները, կուսանոցները, որոնցում գտնվող կանանց պարտադրում է ամուսնանալ, իսկ տղամարդկանց՝ ծառայության անցնել զորքում։ Պապը այսպիսով խրախուսում էր երկրի բնակչության և հայոց բանակի թվաքանակի աճը։ Պապի վարած անկախ քաղաքականության արդյունքում Հայաստանից վտարվել էին պարսից զորքերը։ Պապը պատգամավորներ է ուղարկում Վաղես կայսեր մոտ տարածքային պահանջով։ 374թ. Վաղես կայսեր հրամանով հռոմեական հրամանակատարները դավադրորեն սպանում են Պապ թագավորին։ Նա հայոց պատմության մեջ մնաց որպես նշանավոր արքաներից մեկը։

Рубрики
Պատմություն

Արտաշես երկրորդի քաղաքական գործունեությունը

Արտաշեսը գահ բարձրացավ Ք.ա. 30-20թթ։ Նա ուներ «Արքայից արքա» տիտղոսը։ Արտաշես 2-ը ստանալով իր հոր ՝ Արտավազդ 2-ի մահվան լուրը և պատճառը, որոշում է կռվել Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիների հետ։ Նա պատերազմում է Հռոմի դաշնակից Ատրպատականի թագավորության դեմ ու պարտության մատնում հակառակորդներին։ Ք.ա. 20թ. հռոմեական բանակը կանգնած էր Հայաստանի սահմանագլխին ու այդ ժամանակ Արտաշատում սպանվում է Արտաշես 2-ը։ Արտավազդ 2-ը կառավարել է Ք. ա. 55-34 թվականներին: Նա գահ բարձրացավ միջազգային բարդ իրադրության պայմաններում։ Հայկական սկզբնաղբյուրներն ու օտարալեզու գրվածքները հավաստում են, որ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Արտավազդ 2-ը ժամանակին գրել է ճառեր, երկեր և ողբերգություններ։ Ըստ իս երկու արքաներն էլ եղել են խելացի, լավ, ճիշտ կառավարող և ամենակարևորը երկուսն էլ եղել են ճկուն դիվանագետներ և քաղաքական գործիչներ։

Рубрики
Պատմություն

Արտաշեսյաններ

Գահակալման վերջին շրջանում Տիգրան 3-ը ձերբազատվեց Հռոմի միջամտություններից և մերձենալով Պարթևստանին ՝ սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն։ Տիգրան 3-ի մահից հետո, առանց Հռոմի հետ համաձայնվելու գահ բարձրացավ Տիգրան 4-ը (Ք.ա. 8-5թթ.), ով թագավորեց որպես անկախ և ինքնիշխան միապետ։ Ք.ա. 5թ. Օգոստոսը մեծ բանակով Հայաստան է ուղարկում իր որդեգիր Գայոս Կեսարին, ով գահընկեց անելով Տիգրան 4-ին, թագավոր է հայտարարում նրա հորեեղբոր ՝ Արտավազդ 3-ին (Ք.ա. 5-2թթ.): 25 տարի Հռոմում ապրած, դաստիարակված և հայ իրականությունից օտարացած այս թագավորը երկիրը կառավարում էր հռոմեական օրենքներով։ Չհանդուրժելով այս վիճակը ՝ հայերը Տիգրան 4-ի գլխավորությամբ Ք.ա. 2թ. ապստամբում են Հռոմի դրածոյի դեմ և երկրից դուրս վտարում նրան ու օժանդակող զորամասերը։ Կրկին գահ է բարձրանում Տիգրան 4-ը, այս անգամ քրոջ ՝ Էրատոյի հետ միասին:

Рубрики
Պատմություն

Արտավազդ 2-րդ

Արտավազդ 2-ը (Ք.ա. 55-34թթ.) գահ բարձրացավ միջազգային չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի պայմանագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։ Մ.թ.ա. 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսի հետ։ Միջագետք արշավող հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսին չի տրամադրել 1600-անոց հայկական հեծելազորը և դրանով նպաստել է Խառան քաղաքի մոտ վճռական ճակատամարտում (մ. թ. ա. 53 թ.) պարթևական բանակի հաղթանակին: 53 թ-ի հունիսին Արտաշատում հայտարարել է իր բարեկամությունը պարթևներին, սակայն չի խզել դաշնակցային հարաբերությունները Հռոմի հետ: Մ.թ.ա. 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ հաղթում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ-ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Մեծ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։ Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես 2-ի սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ 4-ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։

Рубрики
Պատմություն

Հայակական լեռնաշխարհ

Հայրենիքը այն տարածքն է, որտեղ հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրում է, կերտում իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ: Հայերի հայրենիքը կոչվում է հայաստան: Այն ընդգրկում է ամբողջ Հայկական լեռնաշխարհը: Հայաստանի լեռնոտ տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է, այդ պատճառով էլ հաճախ անվանում են նաև Լեռնային երկիր, Լեռնային կղզի: Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսին, հյուսիս-արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին: Հյուսիսում Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը: Հայակական լեռնաշխարհում կան երեք խոշոր լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան: Սևանա լճի (Գեղամա ծովի) ջուրը քաղցրահամ է, Վանա (Բզնունյաց ծով) լիճը ունի աղի ջուր և հայտնի է տառեխ ձկնատեսակով: Ուրմիա (Կապուտան ծով) լիճը աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ:

Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Եփրատ, Տիգրիս, Արաքս, Ճորոխ և Կուր գետերը: Արաքսը (Երասխ), որն ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով, համարվում է Հայոց մայր գետը: Եփրատի արևելյան ճյուղի Արածանիի 301թ. Տրդատ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա:

Рубрики
Պատմություն

Ճապոնիան առաջին համաշխարհային պատերազմից հետո

Առաջին համաշխարհային պատերազմը լրջորեն ազդեց ճապոնական տնտեսության հետագա ձևավորման վրա։ Արևմտյան տերությունների հետ պայմանագրերի վերանայումը, արտաքին շփումների զարգացումը, Չինաստանի և Կորեայի վերահսկողությունը. այս ամենը Ճապոնիան դարձրեց վիրտուալ մենաշնորհ ասիական շուկայում:

1919 թվականին Փարիզի խաղաղության կոնֆերանսում Ճապոնիան հասավ իր իրավասությանը պաշտոնական փոխանցմանը Խաղաղ օվկիանոսի բոլոր տարածքները, որոնք նախկինում պատկանում էին Գերմանիային: Արեւմտյան տերությունները, հենվելով կոմունիզմի տարածման դեմ պայքարում Ճապոնիայի աջակցության վրա, համաձայնեցին այդ պահանջներին։ Ճապոնիան համաձայնեց մասնակցել հակասովետական պայքարին և 1920 թվականին Խորհրդային Միության տարածք ներխուժած միջամտողների թվում էր։ Սակայն այստեղ էլ Ճապոնիան հավատարիմ մնաց իր շահերին. Խորհրդային Միությունում նրան հետաքրքրում էր միայն Սախալինը, որի օկուպացիայից այն կողմ նա առաջ չգնաց։ Սախալինը փաստացի տիրապետում էր Ճապոնիային մինչև ռուս-ճապոնական հարաբերությունների հաստատումը 1925 թ. Ճապոնացիները, որոնց մեջ լայնորեն տարածված էին սոցիալիստական գաղափարները, համակրում էին սոցիալիստական Ռուսաստանի խնդիրներին, Բացի այդ, միջամտությունը պահանջում էր ուժեր գործադրել գրեթե ամբողջությամբ հյուծված երկրից։

1921 թվականի նոյեմբերի 12-ին Վաշինգտոնում հրավիրվեց համաժողով, որին մասնակցեցին Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրները՝ ցանկանալով լուծել խաղաղօվկիանոսյան տարածքների հետ կապված վիճելի հարցերը։ Այս բանակցությունների արդյունքում կնքվեցին պայմանագրեր, որոնք զգալիորեն թուլացրին Ճապոնիայի դիրքերը։ Համաշխարհային ուժերի որոշակի «հավասարակշռություն» հաստատվեց, սակայն Ճապոնիան չէր պատրաստվում համակերպվել իրերի նոր վիճակի հետ։ Ավելի քիչ, քան 10 տարի անց, նա խախտեց այս փխրուն խաղաղօվկիանոսյան հավասարակշռությունը:

Թարգմանության աղբյուր։

Рубрики
Պատմություն

Զեյթունի ամստամբությունը(1862)

Զեյթունի առաջին ապստամբությունը տեղի ունեցել 1862 թվականին օսմանյան կայսրության և Զեյթունի հայերի միջև։ Զեյթունի շրջանը երկար ժամանակ եղել է ինքնավար, գրեթե անկախ հայկական շրջան Օսմանյան կայսրության կազմում։ 1862 թվականի ամռանը Օսմանյան կայսրության սուլթանը փորձել է վերացնել Զեյթունի ինքնավարությունը, սակայն դա նրան չի հաջողվել։

Ամստամբությունը

Նախապատմություն


Զեյթունի հայերը ունեցել են բարձր ինքնավարություն մինչև 19-րդ դարը։ 19-րդ դարի առաջին կեսին Օսմանյան կայսրության ղեկավարները որոշում են կայացրել կայսրության այս շրջանը կառավարելի դարձնելու համար շրջանում բնակեցնել մուսուլմանների։

Սկիզբ

1860 թվականի հունիսին Օսմանյան կայրության հրամանատար Խուրշիդ փաշան 12 հազարանոց բանակով հասավ Ջահան գետի մոտ։ Նա պահանջ ներկայացրեց Զեյթունի բնակչությանը վճարել հարկերը և հրաժարվել ինքնավարությունից։ Զեյթունի բնակչությունը հրաժարվեց և հարձակում գործեց փաշայի զորքի վրա՝ պարտության մատնելով։ Օսմանյան զորքը հեռացավ Մարաշ։

Հարձակում

1862 թվականին Ազիզ փաշայի՝ Մարաշի կուսակալ նշանակվելուց հետո Մարաշում սկսվեցին զորքերի, այդ թվում յրետանու կուտակում։ Հունիսին Զեյթուն գավառակի Քեթման գյուղում տեղի ունեցավ ազգամիջյան բախում, որը առիթ հանդիսացավ Ազիզ Փաշայի համար գավառակի վրա հարձակում գործելու։

Ալաբաշ և Թոփալ-օղլի գյուղերի բնակչությունը՝ դիմադրելով առաջին հարձակմանը ետ շպրտեցին առաջապահ զորքերին։ Հուլիսի վերջին Ազիզ փաշան ավելի մեծ զորախմբով՝ կանոնավոր բանակով և ոչ կանոնավոր խմբերով, ներխուժեց գավառակ՝ ավերելով բազմաթիվ գյուղեր։ Ըստ Ծերենցի նկարագրածի Ալաբաշ գյուղի բոլոր կանայք և տղամարդիկ սրի բերան գնացին, տները կողոպտվեցին և հրո ճարակ դարձան, վանահորը և միաբանության անդամներին սպանեցին կուսակալի առջև։

Զեյթունի Պաշարում

Ազիզ փաշան հասնելով Զեյթուն քաղաքի մատույցներ՝ տեղի բնակչությունը առաջարկեց վճարել չվճարած հարկերը զորքին ետ քաշելու պայմանով։ 1862 թվականի հուլիսի վերջին Զեյթունը պաշարված էր ամբողջությամբ։ Քաղաքում կուտակվել էր գյուղերից փախած բնակչությունը, ընդհանուր առմամբ կար մոտ 7000 զինվորական։ Հայերը խուսափելով անցնել հարձակման՝ սկսեցին ակտիվ պաշտպանել քաղաքը՝ հյուծելով Օսմանյան զորքին։ Թուրքական բանակի երկու գնդեր Էրիջեի հովտում դիրքավորվել էին և ցանկանում էին օգոստոսի 1-ի գիշերը հարձակում գործել քաղաքի վրա։ Զեյթունիցները հետախուզության արդյունքում իմացել էին հարձակման նպատակի մասին և հանկարածակիի բերելով օսմանյան զորքին՝ զեյթունցիները հարձակում գործեցին այդ գնդերի վրա՝ պարտության մատնելով։ Գնդերի փախուստից հետո հայերը կարողացան տիրանալ մնացած ռազմամթերքին։

Զեյթունցիների հաղթանակ

Զեյթունցիները պաշտպանական մարտեր մղելոց հետո թուլացրեցին Ազիզ փաշայի զորքերը, որի արդյունքում հնարավորություն ստացան օգոստոսի 2-ին հարձակման անցնելով ետ մղել ամբողջ զորքը։

Рубрики
Պատմություն

Ռուս թուրքական պատերազմ

Ռուս-թուրքական պատերազմ, 1806-1812 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն Անդրկովկասում և Բալկանյան թերակղզում՝ Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև։ Տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շարունակվում էր ռուս-պարսկական առաջին պատերազմը։

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի դրդումով 1806 թվականին Թուրքիան պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ։ Օգտվելով թվական գերակշռությունից՝ թուրքական զորքերը Կարսի, Ախալքալաքի և Ախալցխայի ուղղությամբ հաջող հարձակումներ են կատարում։ 1807 թվականի ամռանը թուրքական զորքերը գլխավոր հրամանատար Յուսուֆ փաշայի գլխավորությամբ մի քանի անգամ հարձակման են դիմում, բայց հաջողության չեն հասնում։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 1807 թվականի հունիսին Գյումրիի մոտ։ Երկու կողմերն էլ 7 ժամ շարունակ լարված մարտեր էին մղում։ Թուրքերը փախչում են Կարս։ Նրանք մարտի դաշտում թողնում են ավելի քան 1000 սպանված, իսկ Յուսուֆ փաշան հազիվ է փրկվում գերի ընկնելուց։

Աննշան իրադարձություններով պատերազմը ձգձգվեց, և միայն 1812 թվականին Բուխարեստում հաշտություն կնքվեց, որով Բեսարաբիան և Աբխազիան անցան Ռուսաստանին, իսկ գրավված մյուս տարածքները վերադարձվեցին Թուրքիային։ Պայմանագրի կնքմանը աջակցեց Մոլդովայում բնակվող հայազգի նշանավոր գործիչ Մանուկ բեյը, որի պալատում էլ ստորագրվեց պայմանագիրը[1]։