Рубрики
Հայոց լեզու

Հայոց լեզու

Վահանով

Հայոց լեզու Պ.Բեդիրյան, Բառերի խորհրդավոր աշխարհից Առաջադրանքներ.

1․ Հին աշխարհի ո՞ր սովորությունից է ծագում «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» արտահայտությունը։ Հին աշխարհում հույների մեջ սովորություն է եղել մարտերում զոհված հերոսների դին ծննդավայր տեղափոխել նրանց վահանների վրա, և այստեղից էլ ծագում է «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» արտահայտությունը։

2․ Քո կարծիքով ի՞նչ երրորդ տարբերակ էին բացառում կանայք, որի մասին տեքստում չի խոսվում։ Նրանք բացառում էին վախկոտությունը և փախուստը։ Այսինքն ՝ լավ է դու զոհվես արժանապատվորեն, քան քեզ կրակեն մեջքից։

3․ Մեր օրերում ո՞ր դեպքերում է տեղին այդ արտահայտությունը։ Այն արտասանում են մարդիկ, երբ կանգնած են վճռական, ճակատագրական գործողությունների շեմին։

4․ Գտիր, դուրս գրիր ա ներքին հոլովման ենթարկվող գոյականները։ Պաշտպանություն-պաշտպանության Նշանակություն-նշանակության Նմանություն-նմանության Զուգորդություն-զուգորդությամբ Անուն-անվան Կին-կանայք Հայրենասիրություն-հայրենասիրական Սովորություն-սովորության Գործողություն-գործողության

5․ Տեքստից գտիր դերանունները, որոշիր տեսակները։ Ով-հարաբերական Մեր-անձնական Ինչու-հարաբերական Նրա-անձնական Մի-անորոշ Իրենց-անձնական Սա-ցուցական Այս-ցուցական Նրանց-անձնական Այդ-ցուցական Այն-ցուցական Երբ-հարաբերական

6․ Գտիր ածականները, որոշիր տեսակները։ Անբաժան-որակական Անգնահատելի-որակական Ամուր-որակական Ամրակուռ-հարաբերական Նենգ-որակական Բարբարոս-որակական Անմահ-որակական Արտաքին-որակական Հին-որակական Հարազատ-որակական Սուրբ-որակական Մարտաշունչ-հարաբերական Հայրենասիրական-հարաբերական Հերոսաբար-որակական Լավ-որակական Թևավոր-հարաբերական Վճռական-հարաբերական Ճակատագրական-հարաբերական

7․ Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։ Ուղարկելիս-համակատար դերբայ Հաղթանակած-հարակատար դերբայ Զոհված-հարակատար դերբայ Հասկանալու-ապակատար դերբայ:

Рубрики
Ռուսերեն

Бородинская битва 26 августа

Бородинское сражение— крупнейшее сражение Отечественной войны 1812 года между русской армией под командованием генерала от инфантерии Михаила Голенищева-Кутузова и французской армией под командованием императора Наполеона I Бонапарта.Состоялось 26 августа (7 сентября) 1812 года у села Бородино, в 125 км к западу от Москвы.В ходе 12-часового сражения французской армии удалось захватить позиции русской армии в центре и на левом крыле, но после прекращения боевых действий французская армия отошла на исходные позиции. На следующий день главнокомандующий русской армией М. И. Кутузов дал приказ отступать в связи с большими потерями и из-за наличия у императора Наполеона больших резервов, которые спешили на помощь французской армии.В дальнейшем обе стороны приписывали победу себе, однако в ходе той битвы ни одна из сторон не добилась решительных желаемых результатов.Считается самым кровопролитным в истории среди однодневных сражений.

Рубрики
Քիմիա

Դաս  3. Գործնական  աշխատանք  2 — <>.

Բնութագրեք  հետևյալ  տարրերը՝ ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ, նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, սիլիցիում, մանգան, պղինձ, ցինկ, արծաթ, ոսկի ….                     ըստ  հետևյալ սխեմայի՝

  • Ածխածին
    քիմիական  տարրի  նշանը-C
  • կարգաթիվը-C 6
  • միջուկի  լիցքը-+6
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar-Ar(C)=12
  • ատոմի բաղադրությունը-Այն քառավալենտ է,հետևաբար 4 ազատ էլեկտրոն ունի։
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ)-12գ․
  • ո՞ր  պարբերության տարր  է-երկրորդ պարբերություն
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-չորորդ A խումբ

    Ջրածին

  • քիմիական  տարրի  նշանը-H
  • կարգաթիվը-1
  • միջուկի  լիցքը-+1
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar-Ar(H)=1
  • ատոմի բաղադրությունը-Ատոմը կազմաված է՝1պրոտոնից և 1 էլեկտրոնից
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ)․ =1գ
  • ո՞ր  պարբերության տարր  է-1
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է -չունի

    Թթվածին․

  • քիմիական  տարրի  նշանը-Օ
  • կարգաթիվը-8
  • միջուկի  լիցքը- +8
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar-Ar(O)=16
  • ատոմի բաղադրությունը-
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) =16
  • ո՞ր  պարբերության տարր  է=երկրորդ պարբերություն
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-6րդ խումբ

    Ազոտ

    քիմիական  տարրի  նշանը-N

  • կարգաթիվը-7
  • միջուկի  լիցքը-+7
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar-Ar(N)=14
  • ատոմի բաղադրությունը-
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -14
  • ո՞ր  պարբերության տարր  է–2րդ պարբեություն
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-5րդ խումբ 7րդ տարր

    Ֆոսֆոր

  • քիմիական  տարրի  նշանը-P
  • կարգաթիվը-15
  • միջուկի  լիցքը -+15
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar-Ar(P)=31
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -31
  • ո՞ր  պարբերության տարր  է-Երորդ պարբերություն
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-5րդ խումբ

    Ծծումբ

  • քիմիական  տարրի  նշանը-S
  • կարգաթիվ-16
  • միջուկի  լիցքը-+16
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar-Ar(S)=32
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -32
  • ո՞ր  պարբերության տարր  է-3րդ պարբերություն
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-6րդ խումբ

    Նատրիում

  • քիմիական  տարրի  նշանը-Na
  • կարգաթիվը-11
  • միջուկի  լիցքը-+11
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar-Ar(Na)=23
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -23
  • ո՞ր  պարբերության տարր  է-3րդ պարբերություն
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-առաջին խումբ

    Կալիում

  • քիմիական  տարրի  նշանը-K
  • կարգաթիվը-19
  • միջուկի  լիցքը-+19
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar-Ar(K)-39
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -39
  • ո՞ր  պարբերության տարր  է-4րդ պարբերություն
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-առաջին խումբ

    Կալցիում

  • քիմիական  տարրի  նշանը-Ca
  • կարգաթիվը-20
  • միջուկի  լիցքը-+20
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar-Ar(Ca)=40
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -40
  • ո՞ր  պարբերության տարր  է-4րդ պարբերություն
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-երկրորդ խումբ

    Մագնեզիում

  • քիմիական  տարրի  նշանը-Mg
  • կարգաթիվը-12
  • միջուկի  լիցքը-+12
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar-Ar(Mg)=24
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -24
  • ո՞ր  պարբերության տարր  է-3րդ
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է -երկրորդ

    Երկաթ

  • քիմիական  տարրի  նշանը-Fe
  • կարգաթիվը-26
  • միջուկի  լիցքը-+26
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar-Ar(Fe)=56
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -56
  • ո՞ր  պարբերության տարր  է-4րդ
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-8րդ

    Ֆտոր

  • քիմիական  տարրի  նշանը-F
  • կարգաթիվը-9
  • միջուկի  լիցքը-+9
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar-Ar(F)=19
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -19
  • ո՞ր  պարբերության տարր  է-Երկրորդ
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-7րդ

    Քլոր

  • քիմիական  տարրի  նշանը-Cl
  • կարգաթիվը-17
  • միջուկի  լիցքը-+17
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar-Ar(Cl)-35
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) -35
  • ո՞ր  պարբերության տարր  է-երրորդ
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է-7րդ
  1. Ինչպիսի՞ պարզ և բարդ նյութերի օրինակներ գիտեք, որոնց բաղադրության մեջ առկա են այդ տարրի ատոմներ`բերեք տարբեր տարրերի հետ առաջացրած միացությունների բանաձևերը
Рубрики
Ֆիզիկա

Ֆիզիկա

1․Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը:

Էլեկտրաչափերը և էլեկտրացույցերը օգտագործվում են մարմինների էլեկտրական լիցքերը չափելու համար։
2.Ձեռքի տակ ունենալով լիցքավորված էլեկտրաչափ և տարբեր նյութերից առարկաներ։

3.Բերեք հաղորդիչների օրինակներ։

Հաղորդիչ է երկաթը, ալյումինը, հողը, մարդու մարմինը և այլն։

4.Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերեք օրինակներ

Մեկուսիչներ են կոչվում այն նյութերը, որոնք էլեկտրական լիցք չեն փոխանցում։

5.Նկարագրեք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։

Լիցքը կարելի է կիսել այսպես։ Նախ պետք է երկու էլեկտրաչափ վերցնենք։ Այնուհետև առաջին գունդըմ լիցքավորենք, իսկ մյուսը ոչ։ Հետո, երբ ձողը միացնենք երկու գնդերին, երկու գնդերի էլեկտրաչափերը ցույց կտան նույն ցուցմունքը։ Այսինքն մի գնդի լիցքերը կիսվել են։

6.Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։

Լիցքը հնարավոր չէ անվերջ փոքրացնել, բայց կարելի է փոքրացնել այնքան, որքան էլեկտրաչափը կկարողանա նկատել։ Ամենափոքր լիցքը դա էլեկտրոնն է։

7.Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։

Հողակցումը մի գործընթաց է, որի ընթացքում լիցքավորված մարդուն թաղում են հողի մեջ, որպեսզի հողը այդ լիցքավորումը վերցնի և տանի մարդու վրայից։ Այդ գործընթացը հիմնված է հողի լավ հաղորդակցության վրա։

8.Ո՞ր լիցքն են անվանում տարրական։

Ամենափոքր լիցքը, որը անբաժանելի է, կոչել են տարրական լիցք։

9.Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։

Էլեկտրոնը հայտնագործել է Ռոբերտ Միլիկենը։

10.Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;

Էլեկտրոնը լիցքավորված է բացասական լիցքով։

11.Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։

Ատոմի ներսում էլեկտրոնները պտտվում են ատոմի միջուկի շուրջ։

12.Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։

Ատոմի միջուկը լիցքավորված է դրական լիցքով, քանի որ կազմված է դրական պրոտոններից և չեզոք էլեկտրոններից։

13.Ապացուցեք, որ ամբողջական ատոմը չեզոք է։

Ամբողջական ատոմը չեզոք է, որովհետև պրոտոնների և էլեկտրոնների թիվը հավաս են։

14.Միմյանցից ինչո՞վ են տարբերվում ալֆա, բետա և գամմա ճառագայթումները։

Ալֆա ճառագայթներ, այս ճառագայթները իրականում մասնիկներ են, որոնք բաղկացած են երկու պրոտոնից և երկու նեյտրոններից:

Բետա ճառագայթներ, այս մասնիկները էլեկտրոն են կամ պոզիտրոն, որոնք ունեն բարձր արագություն, հետևաբար ունեն մեծ էներգիա, քանի որ դրանք էլեկտրոններ են:

 Գամմա Ճառագայթներ, այս ճառագայթը շատ բարձր էներգիայի էլեկտրամագնիսական ճառագայթում է, որը կարող է իոնացնել ատոմներն ու մոլեկուլները:

15.Բերե°ք ռադիոակտիվ նյութերի օրինակներ

Ուրան, Օսմիում, Մոլիբդեն, Գերմանիում, Նիկել, Ցինկ, Կոբալտ, Խրոմ մի խոսքով բոլոր ծանր մետաղները:

16.Ռեզերֆորդի գիտափորձերում ինչու՞ ալֆա մասնիկների մեծ մասը գործնականում անարգել սլացավ թիթեղի միջով։

17.Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։

Քիմիական տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են էլեկտրոնների, պրոտոնների և նեյտրոնների թվով։

18.Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։

Մի քանի էլեկտրոն կորցրած ատոմը կոչվում է դրական իոն, իսկ մի քանի էլեկտրոն ստացած ատոմը՝ բացասական իոն։

19.Ինչպե՞ս են դրանք առաջանում։

Այդպիսի իոններ առաջանում են այն ժամանակ, երբ երկու տարրի ատոմները իրարից ձգում են էլեկտրոններ։

Տանը՝  Գրել էջ 192-193 -ի 10-22 խնդիրները։ Աշխատանքները հրապարակել անհատական բլոգներում և հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։

20. Վերցրեք պլաստմասսայե քանոնը և այն էլեկտրականացրեք։ Դրա վրա դրեք լավ <<գզած>> բամբակի փոքրիկ կտոր և, քանոնը թափահարելով այն վեր թռցրեք։ Քանոնը ներքևից արագորեն մոտեցնելով բամբակի կտորին՝ կտեսնեք, որ այն <<լողում է օդում>>՝ քանոնի վերևում։ Ինչպե՞ս է բացատրվում այս երևույթը։

Քանի որ բամբակը էլեկտրականացված էր, այն իր լիցքերի կեսը փոխանցեց քանոնին։ Քանի որ երկուսն էլ ունեցան նույն լիցքը՝ քանոնը բամբակին սկսեց վանել։

21. Նատրիումի ատոմի միջուկում կա 23 մասնիկ, դրանցից 22 նեյտրոններ են։ Միջուկում քանի՞ պրոտոն կա։ Քանի՞ էլեկտրոն ունի ատոմը, երբ այն էլեկտրաչեզոք է։

Ատոմը ունի 11 պրոտոն և 11 էլեկտրոն։

23. Ի՞նչ քիմիական տարր է պատկերված նկարում։

Հելիում

24. Որքա՞ն է նկարում պատկերված լիթիումի իոնի լիցքը։

Նկարում պատկերված լիթիումի իոնի լիցքը բացասական է։

25. Նկարում ընտրեք այն գնդիկների զույգը, որի էլեկտրոնները ա կանցնեն բ գնդիկի, եթե դրանք հպենք իրար։

Երրորդ զույգը

26. ա և գ լիցքավորված մարմինների միջև տեղադրված է բ մարմինը։ Կլիցքավորվի՞ արդյոք բ մարմինը, եթե այն միացնենք լիցքավորված մարմիններին ապակե և երկաթե։

բ մարմինը չի լիցքավորվի։

27. Չլիցքավորված ա և գ էլեկտրացույցները միացվում են լիցքավորված բ էլեկտրացույցին էբոնիտե և պողպատե ձողերով։ Կլիցքավորվեն արդյո՞ք ա և բ էլեկտրացույցները։

Կլիցքավորվի մենակ ա և գ էլեկտրացույցները։

28. Մետաքսե թելերից կախված և նույնանուն լիցք ունեցող գնդիկները տեղադրում են օդահան մեքենայի զանգի տակ։ Կվանվե՞ն արդյոք, եթե զանգից օդը հանվի։

Այո կսկսեն միմյանց վանել։

29. Մետաքսե թելից կախված գնդիկին մոտեցնում են դրականորեն լիցքավորված ձողիկը, և գնդիկը ձգվում է դեպի այն։ Լիքավորվա՞ծ է արդյոք գնդիկը։

Ոչ, լիցքավորված չէ։

30. Երկու էլեկտրացույց, որոնցից մեկը լիցքավորված է, միացված են ձողով։ Ի՞նչ նյութերից է պատրաստված ձողը՝ պողպատի՞ց, ալյումինի՞ց, ապակու՞ց, թե պղնձի՞ց։

Այդ ձողը պատրաստված է ապակուց։

31. Միատեսա՞կ ուժերով է ազդում արդյոք լիցքավորված գլանընույն լիցք ունեցող ա և բ մարմինների վրա՝ նկարում պատկերված դիրքերում։

Ոչ, ա ի վրա ավելի մեծ ուժով կազդի։

Рубрики
Գրականություն

Գրականություն

Կարդա Ավ Իսահակյանի բանաստեղծությունները ։
Այդ բանաստեղծություններից դուրս բեր նկարագրություն արտահայտող տողերը։Իսահակյանի՝ նկարագրելու ոճի մասին դատողություններդ գրառիր:

Արազի ափին

Արազի ափին բոստանըս լինի,
Սալվի ուռ տընկեմ, վարդեր ու լալա.
Հով ուռենու տակ քողտիկս լինի,

Օջախիս միջին կրակ բոցկըլտա:
Ու սրտով սիրած Շուշանս լինի,
Օջախիս կողքին գուրգուրենք իրար.-
Արազի ափին բոստանս լինի,
Ծով – քրտինք թափեմ Շուշիկիս համար:

Հայրենիքիս

Ցորենի ծփուն արտերի եզրին
Կանգնել խորհում եմ սրտիս մեջ լռին –
Մի՞թե դու չէիր, հայրենիք իմ հեգ,

Որ տայգաներից, մթին յուրդերից
Հորդացող – եկող ելուզակների
Բյուր նիզակ ու տեգ
Սրտիդ մեջ մխված՝ ընկել էիր խեղճ,
Քառուղու վրա բախվող ազգերի,
     Դաժան դարերի մղձավանջի մեջ,
     Սմբակների տակ խոլ նժույգների.
Եվ սրում էին ճիչով խնդագին
Անգղներն իրենց կտուցները վես
Քո արևակեզ ժայռերի վրա՝
Հոշոտելու քեզ…
Եվ սակայն հիմա
Դու նորից ծաղկել, ցնծում ես նորից,
Ելնում է ծուխը խրճիթներից հին,
Ուր մայրս անուշ օրորել է ինձ,
Իմաստավորել մանուկ իմ հոգին
Քո հզոր լեզվով, երկիր կաթոգին։

Այնքան ժամանակ, որ պիտի հերկե
Սևահողդ հին՝ քո կտրիճ որդին,
Եվ գուսանդ վառ՝ սերդ պիտ երգե,
Դու պիտի ծաղկիս, երկիր հայրական,
Քո ոգով, ոճով և բարձրագլուխ,
Դու պիտի հնչես, հնչես հաղթական,
Իմ հին հայ լեզու՝ քա՛ղցր ու սրտաբո՛ւխ։

Մայրիկիս

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:

Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:

Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան:

Մեկը չեղավ, որ իմանար․․․

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս…

Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին:

Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.֊
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Մոր սիրտը

Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:

Աղջիկն ասավ և “Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր”:

Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:

Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:

Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:

Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց…

Նորից եկան գարնան անո՜ւշ օրերը

Նորից եկան գարնան անո՜ւշ օրերը,
Ցուպս առնիմ, ընկնիմ սար ու ձորերը. –
Սիրտըս կուզե հեռո՜ւները սավառնել,
Նո՛ր ուղիներ, նո՛ր աշխարհներ թափառել:

Սեգ ժայռերի վայրի, խոլոր բարձունքեն
Վարդեր քաղեմ ու ճակատըս պըսակեմ.
Սարերն ի վեր ամպերի պես բարձրանամ,
Արծըվի հետ այրված կուրծքըս հովին տամ:

Արևն ելավ ոսկի հուսքերն ուսերին,
Զառ հավքերը իրար անո՛ւշ ձեն տվին.
Սիրտըս զվարթ` արտուտի պես թըռվռուն`
Դեպի արև, դեպի ճամփա է թըռնում:

Եղնիկները ցողաշաղաղ սարն ելան,
Նրանց հետքից թռչկոտելով սարն երթամ.
Խարույկի շուրջ, հովիվների, հոտի քով,
Սերըս երգեմ` քաղցր շըվին ծոր տալով:

Որտեղ մըթնի, այնտեղ քնիմ միայնակ,
Վառ աստղերի, կապույտ երկնի ծածկի տակ.
Ուռիները հովերի հետ միասին
Ինձ գուրգուրող օրոր կասեն` որ քնիմ:

Եվ ծեգը ինձ համբուրելով ձեն կըտա.
Կուրծքըս լիքը թարմ բուրմունքով կըթնդա.
Ու կարկաչուն աղբյուրների ցողերով
Կըլվացվիմ և կըճախրեմ նոր ճամփով:

Կերթամ հեռո՜ւ անապատներ ու ծովեր,
Կըթափառեմ անհայտ վայրեր, աշխարհնե՜ր,
Ուրիշ ազգեր, ուրիշ սըրտեր տեսնելու
Եվ ամենը հասկանալու, երգելու:

Եվ բընության հըրաշքները կըտեսնեմ,
Նըրա լեզուն, հազար տեսակ, կըլսեմ.
Ուրիշ երկինք, ուրիշ աստղեր գրկելու…
Եվ ամենը խորն զգալու, երգելու…

– է՜յ դու, անգին, թափառական, վսեմ կյանք,
Հեռուների, անհունների իմ տենչանք.
Քո շնորհիվ հըրեղե˜ն եմ, թևավոր,
Աշխարհն իմս է, գըլխիս տերն եմ ու հզոր…

Ըստ իս, Ավետիք Իսահակյանը որևէ հատուկ գրելաոճ չունի։ Ես ոչ մի արտառոց բան չնկատեցի։ Միայն կարող եմ ասել, որ ինձ համար իր գրելաոճը տխուր է։ Երևի միակ առանձնահատկությունը տխուր տեսարանների մասին գրելն ու նկարագրելն է։

Рубрики
Հայոց լեզու

Հայոց լեզու

1. Կարդա տեքստը, մեկնաբանիր.

— Ի՞նչ բան է հնդեվրոպական մայր լեզուն։

Մի քանի տասհազարամյակ առաջ գոյություն ունեցած ընդհանուր լեզուն անվանել են հնդեվրոպական մայր լեզու։

—Ի՞նչ բան է պատճենումը լեզվաբանության մեջ, այս տեքստում քանի՞ բառի պատճենման մասին է խոսվում, և որոնք են այդ բառերը։

Պատճենումը մի գործընթաց է, որի ժամանակ ինչ-որ լեզվից որևէ բառ են փոխառնում մեկ ուրիշ լեզու։ Տեքստում 4-5 պատճենված բառերի մասին է խոսք գնում ՝

Լատիներեն mus «մուկ», musculus /մուսկուլուս/ «1.մուկ, մկնիկ, 2. մկան», musculosus /մուսկուլոզուս/ «մկանուտ, մսոտ»։

Ռուսերեն мышь «մուկ»- мышца «մկան» (ավելի հաճախ գործածվում է հոգնակի՝ мышцы)։ Սակայն ռուսերենն ունի նաև мускул(ы) բառը՝ «մկան, մկանունք»։ Հետաքրքրականն այստեղ այն է, որ ռուսերենը մի կողմից պատճենել է լատիներեն musculus բառի իմաստը՝ мышь բառից կազմելով мышца, մյուս կողմից կատարել է ուղղակի փոխառություն՝ мускул(ы)։

Մեր նախնիները, օրինակ, հին հունարենից փոխ են առել փիլիսոփա բառը, որ փոխատու լեզվում հնչում էր ֆիլո՛սոֆոս (նույնից է ռուսերեն фило՛соф)

Ռուսները նույն հունարենից փոխ են առել филантроп «մարդասեր» բառը (հին հունարեն ֆիլանթրոպոս- ֆիլո «սիրող»+ անթրոպոս «մարդ»), սակայն նրա կողքին պատճենել են նաև человеколюбец հոմանիշը։

— Եթե ֆիլոսոֆոս նշանակում է «իմաստասեր», ֆիլոլոգոս՝ «բանասեր» (բան=խոսք), ֆիլանթրոպոս՝ «մարդասեր», ապա ի՞նչ է նշանակում անտրոպոլոգոս (արմատները ցույց տուր)։

Անտրոպոլոգոս նշանակում է մարդաբանությամբ զբաղվող մարդ։ Արմատներն են ՝ անտրո-մարդ, պոլոգոս- բան, բանություն։

2. Տեքստից առանձնացրու դիմավոր բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը և՝ պարզ է, թե ածանցավոր։

Պարզել են-վաղակատար ներկա, սահմանական եղանակ, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Նշանակում էր-ապակատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Չի լսում-ապակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Ասում էին-ապակատար անցյալ, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Գործածվում է-ապակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, կրավորական
Պատճենել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Կատարել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Առել են-վաղակատար ներկա, 2-րդ դեմք, եզակի, պարզ
Հնչում էր-ապակատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Ներկայացնում էր-ապակատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Պատճենել են-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Խոսում ենք-ապակատար ներկա, 1-ին դեմք, հոգնակի, պարզ
Խմում ենք-ապակատար ներկա, 1-ին դեմք, հոգնակի, պարզ
Պատճենում է-ապակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Ճյուղավորվել են-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի, կրավորական

Մկները մարդուն ուժ են տալիս
(Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

Սկսենք… առավոտյան մարմնամարզությունից։ Ձեռքերը բռունցք արեք և բազուկը արմունկից ծալեք դեպի ուսոսկրը։ Ի՞նչ է ստացվում այդ շարժման հետևանքով։ Ուռչող մսագունդ։ Ի՞նչ անուն ունի դա։ ՄԿԱՆ։

Որտեղի՞ց է գալիս այս բառը։
Ստուգաբանները (բառերի ստուգաբանությամբ զբաղվողները) վաղուց պարզել են, որ մկան բառն անմիջական կապ ունի մուկ (գրաբար մուկն) հնդեվրոպական, այսինքն՝ բնիկ հայկական արմատի հետ։ Սրա սեռականն էր և է մկան, որ նաև առանձին բառի արժեք ուներ գրաբարում ու նշանակում էր «մեջք», հոգնակին՝ մկանունք նույնպես նշանակում էր «մեջք», «մեջքի ուռած մաս» (փոխաբերաբար՝ «ջրի ուռած մակերես՝ ալիք»)։ Մեր նախնիիները նույնիսկ խրատական մի ասույթ ունեին. «Ծառայ որ ընդ ունկն ոչ լսէ՝ ընդ մկանունս լսել տան նմա» («Ծառան որ ականջով չի լսում, մեջքով լսել կտան նրան». այսինքն՝ կծեծեն)։

«Մուկ»- «մկան» իմաստային անցումը կա ոչ միայն մեր լեզվում։ Հին հունարենում, օրինակ, մուուս կամ մուու ասում էին թե՛ մկանը, թե՛ մկաններին, որից կազմված մուուոդուս ածականը նշանակում էր՝ «1. մկնային, մկնանման, 2. մկանուտ, զարգացած մկաններով»։

Լատիներեն mus «մուկ», musculus /մուսկուլուս/ «1.մուկ, մկնիկ, 2. մկան», musculosus /մուսկուլոզուս/ «մկանուտ, մսոտ»

Ռուսերեն мышь «մուկ»- мышца «մկան» (ավելի հաճախ գործածվում է հոգնակի՝ мышцы)։ Սակայն ռուսերենն ունի նաև мускул(ы) բառը՝ «մկան, մկանունք»։ Սա արդեն փոխառություն է լատիներենից։

Շատ հավանական է, որ հայերեն մկան և ռուսերեն мышца բառերի իմաստը պատճենված լինի հին հունարենից կամ լատիներենից։ Դա եզակի երևույթ չէ լեզուներում։ Հետաքրքրականն այստեղ այն է, որ ռուսերենը մի կողմից պատճենել է լատիներեն musculus բառի իմաստը՝ мышь բառից կազմելով мышца, մյուս կողմից կատարել է ուղղակի փոխառություն՝мускул(ы)։

Սա նույնպես հազվադեպ չէ լեզուներում։ Մեր նախնիները, օրինակ, հին հունարենից փոխ են առել փիլիսոփա բառը, որ փոխատու լեզվում հնչում էր ֆիլո՛սոֆոս (նույնից է ռուսերեն фило՛соф) և նշանակում էր՝ «1. կրթված մարդ, 2. իմաստություն սիրող, փիլիսոփա», բարդ բառ էր ներկայացնում՝ ֆիլո «սիրող»+ սոֆո՛ն «իմաստություն»։

Բայց նույն փիլիսոփա բառի կողքին հնում նաև պատճենել են նրա հոմանիշը՝ իմաստասեր (փիլիսոփայական= իմաստասիրական, փիլիսոփայություն= իմաստասիրություն). «- …նստած, մեզ համար խոսում-խմում ենք. բանաստեղծ, ծաղկող, ճարտարապետ, ստրկավաճառ, բայց բոլորս էլ իմաստասեր ենք, այսինքն՝ փիլիսոփա, և խորապես համոզված ենք, թե այս աշխարհի բախտն ինչ-որ չափով կախված է հատկապես մեր իմաստաբանությունից…» (Ռազմիկ Դավոյան, «Հանճար և հիշողություն»)։

Ռուսները նույն հունարենից փոխ են առել филантроп «մարդասեր» բառը (հին հունարեն ֆիլանթրոպոս- ֆիլո «սիրող»+ անթրոպոս «մարդ»), սակայն նրա կողքին պատճենել են նաև человеколюбец հոմանիշը։

Պատճենում է թե ոչ՝ մի կողմ թողնենք. կարևորն այն է, որ մկան բառը գալիս է մուկ(ն)-ից

Եվ ով որ դեռ կասկածում է դրանց կապին, թող այս նյութի սկզբում նկարագրված մարմնամարզական վարժությունը կատարի մի քանի անգամ, հետևի բազուկի մաշկի տեսքին և որոշի, թե ո՛ր կենդանու շարժման նմանությունն է ստացվում։

Իսկ ես ասվածին մի բան միայն կավելացնեմ. հայերեն մուկ(ն), հին հունարեն մուուս, մուու, լատիներեն mus, musculus, ռուսերեն мышь- բոլորն էլ ցեղակից արմատներ են, այսինքն՝ գալիս են հնդեվրոպական հիմք լեզվից (այս պայմանական անվանումով ընդունված է կոչել մի քանի տասհազարամյակ առաջ գոյություն ունեցած այդ ընդհանուր լեզուն, որից ճյուղավորվել են հնդեվրոպական լեզուները, դրանց թվում՝ հայերենը

Рубрики
Անգլերեն

Անգլերեն

Exercises

Sentences

1․ There were many slaves in ancient Greece.

2․ I have never been to a hippodrome, but I really want to visit.

3․ Year by year I gradually learn better.

4․ The work of a doctor is the most honourable.

5. The detective confirmed that this crime has been revealed

Рубрики
Պատմություն

Պատմություն

«Հերոսապատում» նախագիծ

Նախաբան՝

Սկսում ենք ուսումնասիրել վերջին 200 տարվա ընթացքում հայ ժողովրդի մղած նշանավոր հերոսամարտերը՝ հասցնելով մինչև մերօրյա Արցախյան հերոսամարտ…

Նախագծի իրականացման ժամկետը՝ շուրջտարյա
Մասնակիցները՝ Ավագ դպրոցի սովորողներ

Հերոսամարտեր՝
-Զեյթունի հերոսամարտ
-Վանի հերոսամարտ
-Մուսալեռան հերոսամարտ
-Սարդարապատի հերոսամարտ
-Արցախյան հերոսամարտ

Զեյթունի հերոսամարտ

Զեյթունի 1915 թ. հերոսամարտ, 1915–16 թթ-ին զեյթունցիները դիմեցին ինքնապաշտպանության, որը, սակայն, ավարտվեց անհաջողությամբ։ 1915 թ-ի մարտին Զեյթունի հայերը բռնի տեղահանվեցին և քշվեցին Դեյր էզ Զորի անապատը։ Նրանց մեծ մասը կոտորվեց, փրկվածները տարագրվեցին։ Առաջին աշխարհամարտում (1914– 1918 թթ.) Թուրքիայի պարտությունից հետո ֆրանսիական զորքերը գրավել են Կիլիկիան։ 1919 թ-ի օգոստոսին Զեյթունի և շրջակա գյուղերի 1050 բնակիչներ վերադարձել են իրենց բնօրրանը, հիմնել Ազգային խորհուրդ՝ Արամ Չոլաքյանի գլխավորությամբ։ Բայց 1921 թվականի հունիսին զեյթունցիները ստիպված էին ընդմիշտ լքել իրենց քաղաքը։

Рубрики
Պատմություն

Պատմություն

Հին Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի պատմական կենտրոնն է։ Երևանը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա-ն՝ մ.թ.ա.Քաղաքի՝ շուրջ երեքհազարամյա պատմությունը բաժանվում է մի քանի փուլերի։ Երբեմն Հին Երևան ասելով ի նկատի ունեն Երևանի պատմության «նահանգային շրջանը» (Երևանի նահանգի կենտրոն, Ռուսական կայսրություն) և «խորհրդային շրջանը» (Հայկական ԽՍՀ մայրաքաղաք, ԽՍՀՄ)։ Վերջին փուլը սակայն չի ընդգրկվում ամբողջությամբ, այլ մինչև 20-րդ դարի կեսը՝ Երևանի ընդարձակումը։ Երևան քաղաքի շրջագիծը, Ռուսաստանին միացման նախօրյակին կազմում էր երեսուն կիլոմետր, սկսած Զանգվի (Հրազդան) կամրջից և վերադարձած նույն տեղը։ Այս տարածության հիմնական մասը զբաղեցնում էին այգիները։ Քաղաքը բաժանվում էր երեք գլխավոր մասի (մահլաների)։ Դրանք կրում էին Կոնդ, Բուն քաղաք և Քարահանք անունները։ Պարսից տիրապետության ժամանակ Բուն քաղաքը ստացավ Շահար անվանումը, իսկ Քարահանքը՝ Դամըռ–Բուլաղ։

Рубрики
Անգլերեն

Անգլերեն

a. Before you read can you answer questions 1-3? Read

the first paragraph to check.

1.The Olympic Games are

a)1000 years old.

b)2000 years old.

c)3000 years old.

2.The Olympic Games started in

a)Greece   b)Italy   c)Egypt

3.The Olympic Games are named after

a)a god    b)a place   c)a river