Рубрики
Գրականություն

Նախագիծ «Հին աստվածներ»

Նախագծային խումբ

  • «Հին աստվածներ» դրամայի իրական և պատրանքային հերոսները:

Վանահայրը, Իշխանուհին, Աբեղան, Սեդան, Կույր Վանականը, Իշխանը…

Պատրաքային հերոսները-Ճերմակավոը ու Ճկնավորը, Իշխանուհու պառավ դայակ Եղիսան, Ծովային Ոգիները, Ալերուշները, Միգանուշները, Հովիկները…

  • Ի՞նչ իրադարձություն է խախտում Աբեղայի հոգեկան անդորրը:

Դրամային գլխավոր հերոսներից մեկը Աբեղան է, որը մեծացել է վանքում, և պատկերացում չունի աշխարհիք կյանքի մասին։ Սեդայի հետ ճակատագրական հանդիպումից հետո Աբեղան Առաջին անգամ զգում է աշխարհիք կյանքի շունչը։ Խանգարվում է նրա հոգեկան անդորրը, նրա մեջ բախվում են հին ու նոր աստվածները։

  • Ինչո՞ւ է Աբեղան իրեն համարում «կորսված մեղավոր»:

Աբեղայի մեջ բախվում են երկու աշխարհ, հոգեվորը և աշխարհիքը, ի վերջո հաղթողի անունը չի տրվում, քանի որ հոգեվորն ու աշխարհիքը մարդու մեջ ապրում են կողք կողքի։ Զգացմունքի և մտքի պայքարը հավերժական է։

  • «Հին աստվածներ» դրամայի բնագրից օգտվելով՝ ներկայացրե՛ք Իշխանուհուն և Վանահորը. ի՞նչ ընդհանուրություններ և տարբերություններ ունեն նրանք, ո՞րն է նրանց հոգեկան կռվի պատճառը:

Ինչպես Վանահայրն է ամբողջ կյանքը իմաստավորել Աստծու հանդեպ իր հավատի մաքրագործմամբ, այնպես էլ Իշխանուհին կյանքն իմաստավորել էր սիրո մաքրագործմամբ,որը, ըստ դրամայի, նրա հավատն էր։Եվ երբ գալիս է նրանց բաժանման ծանր պահը, Իշխանուհին ասում է Վանահորը․«Ամբողջ կյանք մը ապրեր եմ ես օտարներու մեջ, օտար եմ եղեր ես ինքս բոլորին, օտար ու մինակ․․․Եվ ասես, թե ինչպես կը հասկնա ինձի այդ միակ հոգին։Ես կին, ես մե՛ղք, ես է՛գ ու խաբեբա։Գնա՛, հեռացի՛ր»։

Իշխանուհին ողջ կյանքը միայն օտարությանն ու միայնությանն էր բաժին ընկել։Նա օտար ու միայնակ էր հարազատների կողքին և ամուսնու մահից հետո նա փորձեց իր միայնությունը լրացնել Վանահոր՝ իր միակ սիրո ներկայությամբ։Սակայն Վանահայրը, որ տեսել էր կյանքի վայելքը, վայելել երիտասարդությունը իշխանուհու հետ, այլևս չէր ցանկանում նույն սխալը կրկնել ու հեռանալ տիրոջից։

  • Դրամայից դու՛րս գրեք այն դրվագները, որտեղ երևում է Սեդան, և մեկնաբանե՛ք, թե ինչպիսի կերպար է նա՝ իրական, աներևույթ, ցնորք…:

Փոթորկի թարմ շունչը և Սեդայի մարմնի հպման հիշողությունը Աբեղայի մեջ կյանքի տարերք են արթնացնում։Սեդան Աբեղայի մտքում գալիս է երկրորդ արարում, երբ նա Վանահորը խոստովանում է մեղքը, և դրանից հետո խզվում է կապը Աբեղայի և Վանահոր միջև։Հաջորդ անգամ Սեդայի կերպարը հայտնվում է այն ժամանակ, երբ Սեդան պատկերացնում է իրեն Մեհյանի գավիթում, որտեղ իշխանն ու զինվորները հեթանոսական խնջույք են կազմակերպել։Եվ այն ժամանակ, երբ իշխանը Աբեղային վանում է սեղանի մոտից՝ պնդելով, որ նա կռվի մարդ չէ, Աբեղայի առաջ նորից ծնվում է Սեդայի պատկերը։

Հաջորդ անգամ Սեդայի կերպարը նրա աչքի առաջ է գալիս չորրորդ արարում, երբ Վանահայրը Աբեղային վտարում է կղզուց։Աստիճանաբար Սեդայի պատրանքը Աբեղային հասցնում է խելագարության, և նա ինքնասպան է լինում։

Սեդան պատրանքային գլխավոր կերպարն էր, ով Աբեղայի երևակայությունից էր ծնունդ առել։Այս պատրանքը հանգիստ չտալով Աբեղային՝ կասկած է նաև գցում նրա հավատի մեջ և աբեղային իր անթերի կերպարով ծանոթացնում սիրո, կյանքի վայելքների հետ։

  • Տեսլական, պատրանքային ի՞նչ կերպարներ են հանդես գալիս դրամայում:

Տեսիլական առաջին կերպարն է Սեդան, որի վրա հյուսվում է ողջ դրաման։Մյուսը Ճերմակավորն ու Վանահայրն էին՝ Վանահոր հոգեբանական երկու բևեռը։Տեսլական են նաև Ալենույշներն ու Միգանույշները, ովքեր ծովի փերիներն են, Հովիկները՝ որպես պատանիներ, Քողավորը, որը ծպտյալ Սեդան էր։

    Рубрики
    Գրականություն

    Շահան Շահնուրը

    Շահան Շահնուրը (իսկական անունը՝ Շահնուր Քերեսթեճյան) ծնվել է 1903 թ . օգոստոսի 3-ին Կ.Պոլիսում: Ֆրանսիացի ընթերցողին հայտի է նաև, Արմեն Լյուբեղ գրական անունով։ Նա հիմնադիրներից մեկն է սկզբնավորել է նահանջի գրականությունը, առաջինն է անդրադարձել հայերի ձուլման վտանգին։ Շահնուր այն կարծիքին է, որ սփյուռքահայ գրողը պետք է ադրադարձնի հայերի տառապանքները։ Վեպի գլխավոր հերոսը Պոլսից Փարիզ եկած Պետրոսն է։

    Рубрики
    Հայոց լեզու

    Գործնական քերականություն

    34-2, 35-2, 36-3, 37-3,

    38-2, 39-3, 40-4, 41-3, 42-2, 43-1

    Рубрики
    Պատմություն

    Աթենք և Սպարտա

    Հին Աթենքը քաղաք-պետություն էր Ատտիկայում։ Խոշոր դեր է խաղացել Հին Հունաստանի պատմության մեջ և մշակութային կյանքում։ Այդ ժամանակ զարգանում էր ստրկությունը։ Ստրուկներից և ազատներից բացի Աթենքում կար նաև միջանկյալ խավ՝ այսպես կոչված մետեկները՝ անձնապես ազատ, բայց քաղաքական և տնտեսական որոշ իրավունքներից զուրկ մարդիկ էին։ Աթենքը կառավարում էին ազնվականներից ամեն տարի ընտրվող 9 արքոնտները և արեոպագոսը՝ ավագների խորհուրդը։ Մ.թ.ա. 594 թվականին դեմոսի ուժեղ ճնշման տակ Սոչոնը անցկացրեց բարենորոգումներ, որոնք Էապես փոխեցին Աթենքի սոցիալ-քաղաքական ողջ կարգը։ Սակայն բարենորոգումներից դժգոհ էին ինչպես գյուղացիները, որոնք չհասան հողի վերաբաժանմանը, այնպես էլ նախկին արտոնությունները կորցրած տոհմային ավագանին։ Մ.թ.ա. մոտ 560 թվականին Աթենքում տեղի ունեցավ քաղաքական հեղաշրջում, հաստատվեց Պիսիստրատոսի բռնապետությունը, որի քաղաքականությունն ուղղված էր տոհմային ավագանու դեմ։ Նրա ժամանակ Աթենքը իր ազդեցությունը տարածեց Էգեյան ծովի մի շարք կղզիների վրա, ամրացավ Հելլես-պոնտոսի երկու ափերին։ Քաղաքը մեծացավ, գեղեցկացավ նոր շենքերով և արձաններով։ Ամբողջ Հունաստանում, բռնապետությունն Աթենքում կարճատև եղավ։ Հույն-պարսկական պատերազմներում (մ.թ.ա. 500-449 թվականներ) առաջատար դերը պատկանում էր Աթենքին։ Նա հունական սակավաթիվ պոլիսներից Էր, որոնք պաշտպանեցին հունական քաղաքների ապստամբությունը, փայլուն հաղթանակ տարան պարսիկների դեմ Մարաթոնի մոտ (մ.թ.ա. 490 թվական), մասնակցեցին հունական քաղաքների պաշտպանական դաշինքին։ Իր քաղաքական և տնտեսական տիրապետությունն ընդլայնելու և Հունաստանի մյուս պոլիսների վրա գերիշխելու անզուսպ ձգտման ճանապարհին Աթենքը բախվում էր հունական պոլիսների մի այլ խմբավորման՝ Սպարտայի գլխավորած Պելոպոնեսյան միության հետ, որը և հանգեցրեց ամբողջ Հունաստանի համար կործանարար Պելոպոնեսյան պատերազմին (մ.թ.ա. 431-404 թվականներ)։ Պարտություն կրելով Աթենքը ընդմիշտ կորցրեց իր առաջատար դերը Հունաստանում։ Իսկ հիմա Աթենքը Հունաստանի մայրաքաղաքն է։

    Рубрики
    Պատմություն

    Քսենոփոն

    Քսենոփոնը ժամանակին եղել է հին հույն գրող, պատմիչ, զորավար և քաղաքական գործիչ։ Քսենոփոնի ծննդյան ճշգրիտ թվականն անհայտ է, գիտնականների մեծամասնության կարծիքով նա ծնվել է մ.թ.ա. 431 թ. Աթենքի մոտ գտնվող մի փոքր քաղաքում։ Սերվել է ազնվական ընտանիքից։ Երիտասարդ տարիներին նա մասնակցել է Կյուրոս Կրտսեր կողմից իր ավագ եղբոր՝ Աքեմենյան Պարսկաստանի թագավոր Արտաքսերքսես Երկրորդի դեմ կատարած արշավանքին, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 401-400 թթ.։ Քսենոփոնն առավելապես հայտնի է իր «Անաբասիս» աշխատությամբ, որտեղ շարադրել է 10 հազար հույների մասնակցությունը Կյուրոս Կրտսերի արշավանքին և նահանջը Հայաստանի վրայով դեպի Սև ծով։ Քսենոփոնը նկարագրում է Հայաստանը ՝ որպես շատ հարուստ, բարեկեցիկ և հյուրընկալ ժողովուրդ ունեցող երկիր։ Նա նշում է, որ չկա մի տուն, որտեղ իրենց չհյուրասիրեն բազմապիսի խմիչքներով ու մսեղեն կերակուրներով։ Հույն պատմիչը առաջին անգամ այստեղ տեսել է գարեջուրը, որը նկարագրում է «գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում են գարու հատիկներ»։ Քսենոփոնը իր «Անաբասիս» աշխատությունում ասել է. «…Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր,-ասել է Քսենոփոնը։»

    Рубрики
    Պատմություն

    Պապ թագավոր

    Պապ թագավորը ծնվել է 353թ.: Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Պապ թագավորը հռոմեական օգնական զորքով վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370-374): Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները ՝ Ուրմիայից հարավ ընկած Գանձակ Շահաստանով, իսկ հյուսիսում ՝ Մեծ Հայքի և Վիրքի միջև ՝ Կուր գետով։ Երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում են ավերված եկեղեցիները և զարգանում է տնտեսությունը։ Հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամուց և լուծում Արշակ արքայի և իր հոր ՝ Վասակ սպարապետի վրեժը։ 370թ: Դավաճան Մերուժանը գերի է ընկնում և ասպետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում։ Հաղթանակից հետո Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են հայոց թագավորության հզորության ամրապնդմամբ։ Պապ թագավորը կատարել է մի շարք բարեփոխումներ։ Օրինակ ՝ բանակի թիվը հասցվում էր մոտ 100 հազարի։ Պապը սկսում է փակել աղքատանոցները, կուսանոցները, որոնցում գտնվող կանանց պարտադրում է ամուսնանալ, իսկ տղամարդկանց՝ ծառայության անցնել զորքում։ Պապը այսպիսով խրախուսում էր երկրի բնակչության և հայոց բանակի թվաքանակի աճը։ Պապի վարած անկախ քաղաքականության արդյունքում Հայաստանից վտարվել էին պարսից զորքերը։ Պապը պատգամավորներ է ուղարկում Վաղես կայսեր մոտ տարածքային պահանջով։ 374թ. Վաղես կայսեր հրամանով հռոմեական հրամանակատարները դավադրորեն սպանում են Պապ թագավորին։ Նա հայոց պատմության մեջ մնաց որպես նշանավոր արքաներից մեկը։

    Рубрики
    Պատմություն

    Արտաշես երկրորդի քաղաքական գործունեությունը

    Արտաշեսը գահ բարձրացավ Ք.ա. 30-20թթ։ Նա ուներ «Արքայից արքա» տիտղոսը։ Արտաշես 2-ը ստանալով իր հոր ՝ Արտավազդ 2-ի մահվան լուրը և պատճառը, որոշում է կռվել Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիների հետ։ Նա պատերազմում է Հռոմի դաշնակից Ատրպատականի թագավորության դեմ ու պարտության մատնում հակառակորդներին։ Ք.ա. 20թ. հռոմեական բանակը կանգնած էր Հայաստանի սահմանագլխին ու այդ ժամանակ Արտաշատում սպանվում է Արտաշես 2-ը։ Արտավազդ 2-ը կառավարել է Ք. ա. 55-34 թվականներին: Նա գահ բարձրացավ միջազգային բարդ իրադրության պայմաններում։ Հայկական սկզբնաղբյուրներն ու օտարալեզու գրվածքները հավաստում են, որ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Արտավազդ 2-ը ժամանակին գրել է ճառեր, երկեր և ողբերգություններ։ Ըստ իս երկու արքաներն էլ եղել են խելացի, լավ, ճիշտ կառավարող և ամենակարևորը երկուսն էլ եղել են ճկուն դիվանագետներ և քաղաքական գործիչներ։

    Рубрики
    Պատմություն

    Արտաշեսյաններ

    Գահակալման վերջին շրջանում Տիգրան 3-ը ձերբազատվեց Հռոմի միջամտություններից և մերձենալով Պարթևստանին ՝ սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն։ Տիգրան 3-ի մահից հետո, առանց Հռոմի հետ համաձայնվելու գահ բարձրացավ Տիգրան 4-ը (Ք.ա. 8-5թթ.), ով թագավորեց որպես անկախ և ինքնիշխան միապետ։ Ք.ա. 5թ. Օգոստոսը մեծ բանակով Հայաստան է ուղարկում իր որդեգիր Գայոս Կեսարին, ով գահընկեց անելով Տիգրան 4-ին, թագավոր է հայտարարում նրա հորեեղբոր ՝ Արտավազդ 3-ին (Ք.ա. 5-2թթ.): 25 տարի Հռոմում ապրած, դաստիարակված և հայ իրականությունից օտարացած այս թագավորը երկիրը կառավարում էր հռոմեական օրենքներով։ Չհանդուրժելով այս վիճակը ՝ հայերը Տիգրան 4-ի գլխավորությամբ Ք.ա. 2թ. ապստամբում են Հռոմի դրածոյի դեմ և երկրից դուրս վտարում նրան ու օժանդակող զորամասերը։ Կրկին գահ է բարձրանում Տիգրան 4-ը, այս անգամ քրոջ ՝ Էրատոյի հետ միասին:

    Рубрики
    Պատմություն

    Արտավազդ 2-րդ

    Արտավազդ 2-ը (Ք.ա. 55-34թթ.) գահ բարձրացավ միջազգային չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի պայմանագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։ Մ.թ.ա. 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսի հետ։ Միջագետք արշավող հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսին չի տրամադրել 1600-անոց հայկական հեծելազորը և դրանով նպաստել է Խառան քաղաքի մոտ վճռական ճակատամարտում (մ. թ. ա. 53 թ.) պարթևական բանակի հաղթանակին: 53 թ-ի հունիսին Արտաշատում հայտարարել է իր բարեկամությունը պարթևներին, սակայն չի խզել դաշնակցային հարաբերությունները Հռոմի հետ: Մ.թ.ա. 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ հաղթում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ-ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Մեծ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։ Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես 2-ի սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ 4-ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։

    Рубрики
    Պատմություն

    Հայակական լեռնաշխարհ

    Հայրենիքը այն տարածքն է, որտեղ հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրում է, կերտում իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ: Հայերի հայրենիքը կոչվում է հայաստան: Այն ընդգրկում է ամբողջ Հայկական լեռնաշխարհը: Հայաստանի լեռնոտ տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է, այդ պատճառով էլ հաճախ անվանում են նաև Լեռնային երկիր, Լեռնային կղզի: Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսին, հյուսիս-արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին: Հյուսիսում Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը: Հայակական լեռնաշխարհում կան երեք խոշոր լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան: Սևանա լճի (Գեղամա ծովի) ջուրը քաղցրահամ է, Վանա (Բզնունյաց ծով) լիճը ունի աղի ջուր և հայտնի է տառեխ ձկնատեսակով: Ուրմիա (Կապուտան ծով) լիճը աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ:

    Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Եփրատ, Տիգրիս, Արաքս, Ճորոխ և Կուր գետերը: Արաքսը (Երասխ), որն ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով, համարվում է Հայոց մայր գետը: Եփրատի արևելյան ճյուղի Արածանիի 301թ. Տրդատ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա: