Рубрики
Հաշվետվություն Ճամբար

Ճամբարային հաշվետվություն

Ձմեռային ճամբարին ես ընտրել էի տեխնոլոգիական ջոկատը: Երեք շաբաթ մենք կատարում էինք տեխնոլոգիական տարբեր գործունեություններ: Մենք նկարում էինք տարբեր նկարներ, պատրաստում էինք կրծքանշաններ՝ Ազգագրական փառատոնի համար: Մեր ջոկատը պատրաստեց պիցցա, որի պատրաստմանը ես չմասնակցեցի, որովհետև հիվանդ էի: Մասնակցեցինք նաև քանդակի պարապմունքի՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում: Մեր ջոկատը մեկնեց Պատմության թանգարան, ես չմեկնեցի որովհետև ես այնտեղ եղել եմ: Մեր ջոկատը նաև մեկնեց սահադաշտ: