Рубрики
Պատմություն

Պատմություն

Պապ թագավորը ծնվել է 353թ.: Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Պապ թագավորը հռոմեական օգնական զորքով վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370-374): Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները ՝ Ուրմիայից հարավ ընկած Գանձակ Շահաստանով, իսկ հյուսիսում ՝ Մեծ Հայքի և Վիրքի միջև ՝ Կուր գետով։ Երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում են ավերված եկեղեցիները և զարգանում է տնտեսությունը։ Հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամուց և լուծում Արշակ արքայի և իր հոր ՝ Վասակ սպարապետի վրեժը։ 370թ: Դավաճան Մերուժանը գերի է ընկնում և ասպետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում։ Հաղթանակից հետո Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են հայոց թագավորության հզորության ամրապնդմամբ։ Պապ թագավորը կատարել է մի շարք բարեփոխումներ։ Օրինակ ՝ բանակի թիվը հասցվում էր մոտ 100 հազարի։ Պապը սկսում է փակել աղքատանոցները, կուսանոցները, որոնցում գտնվող կանանց պարտադրում է ամուսնանալ, իսկ տղամարդկանց՝ ծառայության անցնել զորքում։ Պապը այսպիսով խրախուսում էր երկրի բնակչության և հայոց բանակի թվաքանակի աճը։ Պապի վարած անկախ քաղաքականության արդյունքում Հայաստանից վտարվել էին պարսից զորքերը։ Պապը պատգամավորներ է ուղարկում Վաղես կայսեր մոտ տարածքային պահանջով։ 374թ. Վաղես կայսեր հրամանով հռոմեական հրամանակատարները դավադրորեն սպանում են Պապ թագավորին։ Նա հայոց պատմության մեջ մնաց որպես նշանավոր արքաներից մեկը։

Рубрики
Հասարակագիտություն

Հասարակագիտություն

Խրախուսանքն ու պատիժը հականիշ բառեր են և դրանք համարվում են մարդկանց դաստիարակության կարևոր մեթոդները։ Խրախուսել նշանակում է դրականորեն գնահատել որևէ մարդու աշխատանքը և այն մեծ նշանակություն ունի մարդկանց համար։ Իմ կարծիքով շատ սխալ է, երբ որևէ մեկին պատժելիս բնականաբար մեծ ցանկություն են ունենում ծեծելու։

Рубрики
Գրականություն

Գրականություն

Արտիստը

(Ալ. Շիրվանզադե)

Այս պատմվածքով հեղինակը ուզում է ցույց տալ մարդկանց ամենավատ հատկանիշներից մեկը՝ թուլամորթությունը։  թուլամորթության պատճառով չի համարձակվում խոստովանել Լուիզաին սեր, և պահեց դա իր մեջ չկիսվելով ոչ ոքի հետ: Այդ պատճառով էլ նա ինքնասպան է լինում: Նաև պատճառ դառավ իր կոշիկի մեջ պահած փողերը և կիթառը՝ որը գողացան:

Рубрики
Հայոց լեզու

Հայոց լեզու

1.Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը), որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1) Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։

1.շրջելիս — ե խոն․ պարզ կազմ․

2.հանդիպել — ե խոն․ պարզ կազմ․

3.լողալով — ա խոն․ պարզ կազմ․

4.շարժվող — ե խոն․ պարզ կազմ․

5.նստած — ե խոն․ պարզ կազմ․

6.քաշած — ե խոն․ պարզ կազմ․

7.չկարողացա — ա խոն․ պարզ կազմ․

8.մոտենալ — ա խոն․ պարզ կազմ․

9.թողնելու — ե խոն․ պարզ կազմ․

2) Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են շարժվում դեպի ծանծաղուտը։

1.սուզվել – ե խոն. պարզ կազմ.

2.քշելիս – ե խոն. պարզ կազմ.

3.փախչում — ե խոն. պարզ կազմ.

4.ընկերացնում — ա խոն. պարզ կազմ.

5.սուզվել – ե խոն. պարզ կազմ.

6.շարժվում -ե խոն. պարզ կազմ.

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

3. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

4․Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել

Рубрики
Հասարակագիտություն

Հասարակագիտություն

Ընթերցեք երկընտրանքը և կատարեք առաջադրանքները։

Գևորգը և Արսենը լավ ընկերներ էրն։ Մի օր նրանք միասին գնացին գնումներ կատարելու։ Արսենը փորձելու համար հագավ մի սվիտեր, և ի զարմանս Գևորգի, վերարկուի տակից սվիտերը հագին դուրս եկավ խանութից։ Հաջորդ պահին խանութի աշխատակիցը կանգնեցրեց Գևորգին և պահանջեց ասել դուրս եկած տղայի անունը։ Ապա աշխատակիցը խանութի տիրոջն ասաց, որ տղաներին տեսել է միասին և վստահ էր, որ ապրանքը գողացել էր նրա՝ խանութից դուրս եկած ընկերը։ Խանութի տերն ասաց Գևորգին, որ վերջինս կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ, եթե չասի ընկերոջ անունը։

Ստորև նշվում է մի քանի երկընտրանքի տարբերակ։ Ընթերցեք դրանք և նշեք Ձեր կարծիքը յուրաքանչյուր տարբերակի վերաբերյալ։

  • Գևորգը չպետք է ասի, եթե Արսենը Գևորգին լավություն է արել։
  • Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։

Ընկերությունը շատ լավ բան է, սակայն եթե ընկերդ սխալ արարք է թույլ տալիս, ապա պետք է կշտամբել նրան իր արարքի համար։

  • Գևորգը չպետք է ասի, եթե ասի, խնդիրներ կունենա Արսենի հետ։ Արսենը և նրա ընկերները Գևորգի կյանքը դժոխքի կվերածեն։

Արսենը իրավունք չունի վարվելու Գևորգի հետ այդպես, իսկ Գևորգն էլ իրավունք չունի մատնելու Արսենին։ Կարծում եմ Արսենը այդքան էլ լավ մարդ չէր, որովհետև գողություն էր արել խանութից ՝ առանց մտածելու, որ հետո իր ընկերն է պատասխան տալու և դա շատ ամոթ է։

  • Գևորգը չպետք է ասի։ Եթե ասի, ինչ կմտածեն մարդիկ դավաճան ընկերոջ մասին։

Կմտածեն, որ Գևորգը լավ կարծիքի համար չի գնում այդ քայլին, այլ իր հավատարմության ու ընկերասիրության համար։

  • Խանութից գողություն անելը սխալ է, նույնիսկ եթե մեկ գող կա և մեկ տուժող։ Խանութից գողություն անողը խախտում է խանութի տիրոջ իրավունքները։

Այո, խանութից գողություն անելը սխալ է և Արսենը իրավունք չուներ գողանալ խանութի իրը։

  • Գորգը պետք է ասի։ Եթե չասի, խնդիրներ կունենա։

Այո, Գևորգը պարտավոր էր ասել, այլ ոչ թե պատասխան տալ ուրիշի փոխարեն, քանի որ ես այդպես չեմ ընդունում։

  • Ինչո՞ւ պետք է Գևորգը խնդիրներ ունենա Արսենի պատճառով։ Եթե Արսենը միայն իր մասին էր մտածում, ապա նույնը պետք է անի Գևորգը։

Արսենը շատ էգոիստ է և միայն իր մասին էր մտածում։ Իմ կարծիքով Գևորգն էլ պետք է այս իրավիճակում գտնվի մի փոքր եսասեր ՝ պաշտպանելով իր շահերն ու իրավունքները։

  • Գևորգը պետք է ասի, եթե չասի, նա կհամարվի հանցագործության մասնակից։

Այո, Գևորգը պետք է ասի, հակառակ դեպքում նրան կձեռբակալեն գողության մեղադրանքով։

  • Գևորգը պետք է ասի, չնայած որ շատ դժվար կլինի դա անել։ Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։

Ինչքան էլ օրենքը խախտած լինեն, պետք է հիշել, որ ընկերությունը ամեն ինչից վեր է և երբեք չպետք է մատնել դժվար իրավիճակին ու թողնել մենակ, ինչքան էլ վատ արարք գործած լինի և ի վերջո ես կարծում եմ, որ Գևորգը պետք է ընկերոջից հետ վերցներ սվիտերը, հետ տաներ խանութ ՝ ներողություն խնդրեր իր ընկերոջ արարքի համար։

Рубрики
Հասարակագիտություն

Հասարակագիտություն

Սահմանե՛ք ըստ ձեզ ինչ է արվեստը:/գրավոր/

Ըստ իս արվեստը մարդու կատարած աշխատանքի, մշակույթի տեսակ է, որով մարդը ճանաչում է։ Օրինակ ՝ նկարչությունը, երաժշտությունը, պարը բեմականությունը արվեստի ճյուղ են համարվում։

Բացատրե՛ք արվեստի մասին առաջացման ուսմունքները:/գրավոր/

Արվեստը մարդու հոգևոր որոնումների ամենավաղ առաջացած ձևերից է։ Դեռևս նախնադարյան հասարակության մարդը, երբ կարողացել է հոգալ իր կենսաապահովման խնդիրները և ունենալ ազատ ժամանակ, փորձել է արտահայտել իր հոգում աստիճանաբար ավելի ու ավելի նրբացող գեղեցկությունները։ Նա զգացել է բնության անսահման կատարելությունը և փորձել իրեն հասանելի ձևով պահպանել այն։

Рубрики
Հասարակագիտություն

Հասարակագիտություն

Մեր կյանքում ամեն օր մենք կանգնում ենք երկընտրանքի առջև։ Երկընտրանքը առաջանում է այն դեպքում, երբ մարդիկ ինչ-որ որոշում են կայացնում: Լինում են երկընտրանքներ, որոնց դեպքում որոշում կայացնելը հեշտ է, կամ դժվար։ Օրինակ՝ ինչպիսի խաղ խաղալ, կամ խմել թեյ, թե խմել սուրճ: