Рубрики
Քանդակ

Արատեսյան ձմեռայի փառատոն

Ձմեռային փառատոնին այս տարի մասնակցեցին Գյումիի գեղարվեստի ակադեմիայի ուսանողները և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քանդակի դպրոցի սովորողներ։Արատեսում անցկացրեցինք չորս հետաքրքիր օրեր։

Նախ շրջեցիքն ընտտրեցինք աշխատանքնային հարթակները, որից հետո սկսվեց ստեղծագործելու ժամանակը․․․

Սպիտակ գիշեր… Ստեղծագործում ենք՝ նկարում, քանդակում երեկոյան վառարանի շուրջ…

Մելինե Փարամազյանի հետ պարուսուցում

Արատեսի հեքիաթային բնությունը և ձմեռային խաղերը

Рубрики
Ճամբար Քանդակ

Ճամբարային հաշվետվություն

Ճամբարային շրջանում իմ ղեկավարին ընտրել եմ Քանդակագործ Ալիսա Գևորգյանի ջոկատը։ Ճամբարային շրջանում մենք շատ հետաքրքիր աշխատանքներ կատարեցինք, աշխատեցինք տարբեր ջոկատների հետ, նաև ունեցանք ցուցահանդես։

Рубрики
Հետազոտական աշխատանք Քանդակ

Հետազոտական աշխատանք

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ—ՎԱՐԺԱՐԱՆ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ԹԵՄԱ՝ Գանգ

ՍՈՎՈՐՈՂ՝ Արշակ Սերոբյան

ԴԱՍԱՐԱՆ՝ 11-3

ՂԵԿԱՎԱՐ՝ Ալիս Գևորգյան

Երևան 2023

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն———————————————————————————

Աշխատանքի ներկայացում —————————————————————

Եզրակացություն ——————————————————————————

Գրականության ցանկ ————————————————————————ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Արվեստը դա մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ է իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ։ Այն իրականության գեղագիտական ճանաչումը, մարդու գեղարվեստական ստեղծագործությունը իրացվում է արվեստի տարբեր տեսակների միջոցով։ Գեղագիտական երևույթները ընկալվում են տեսողությամբ, զգացողունյամբ։

Քանդակագործությունը արվեստի մի ճյուղ է, որի պատկերումները կատարում է ծավալային եռաչափ մարմնավորումներով։

Որպես կանոն քանդակագործությունը պատկերում է մարդկանք, կենդանիներին։

Քանդակագործությունը միևնույն ժամանակ ստեղծում է ծավալների շոշափելի ու իրականակերպ դրսևորումներ և դիտողին հնարավորություն է տալիս պատկերվածն ընկալելու տարբեր դիտակետերից։

Քանդակը սկզբում սովորաբար կերտվում է կավից, պլաստիլինից կամ մոմից, ապա ձուլվում գիպսից, բրոնզ։



Աշխատանքի ներկայացում

Հետազոտական աշխատանքս ներկայացնելու եմ քանդակի տեսքով:
Այն ստեղծելիս սկսել եմ հենց հիմքից:
Նախ պատրաստել եմ մետաղյա հիմքը, որը ամրացրել եմ փայտի վրա,հետո մշակել կավը։

Ես սկսեցի տեղադրել կավը որպես քանդակի առաջին էտապը։

Երկրորդը ես սկսեցի կառուցել մարդու գանգը երկրաչափական պատկերների տեսքով, որովհետև մարդ և ոչ միայն, քանդակագործության ժամանակ ամեն պատկեր և իր պետք է կարողանալ կառուցել երկրաչափական պատկերների տեսքով։

Ինչից հետո սկսեցի այդ քանդակը նմանեցնել մարդուն։
Աշխատանքս ստեղծելու ընթացքում ուսումնասիրել եմ տարբեր հեղինակների աշխատանքեր, սակայն ինձ ավելի շատ գրավում էր գիպսե գանգը, որըներ ինձ ուղորդեց ահա այսպիսի աշխատանքը։ Գանգ ուսումնասիրելուց և այն ֆորման ստանալուց հետո ես նրա կերպարանք տվեցի, նոր հետաքրքիր կերպարի, որը առաջին հայացքից նման է մարդու, սակայն այն այդքան էլ մարդ չի։

Կավե աշխատանքս ավարտելուց հետո անցանք ձուլման փուլին, որը շատ ինտրգային էր քանի որ մի քիչ բարդ էր վերջնարդյունքը պատկերացնելը։

Իմ քանդակած մեկ կերպարից կարողացանք երկու տարներ կերպարների ձուլել։

Աշխատանքներս հորինված կերպարներ են։

Եզրակացություն
Աշխատանքը ստեղծելիս ես ուսումնասիրել եմ գանգ որի արդյունքում ստացել եմ նման արդյունք։
Որը կօգնի հետագայում նոր ստեղծագործություններիս մեջ, իմ ուսումնասիրությունը նորովի ներկայացնելու աշխատանքներս մեջ։

Рубрики
Քանդակ

Քանդակագործության հաշվետվություն

Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ընտրության գործունեեությունս Քանդակագործություն է։
Դասերի ժամանակ աշխատում ենք տարբեր նյութերով՝ կավ, պլաստիլին,թրծակավ։
Իմ սիրելի նյութը կավը և պլաստիլինն է։
Պլաստիլինից քնդակել եմ Ժանտախտի բժշկի կերպարին, իսկ կավով փորձել եմ, ուսումասիրել մարդու գանգը, որից հետո այն դարձրել եմ հորինված կերպարի, նաև ունեմ կնոջ դիմաքանդակ որը դեռ նոր է ընթացքի մեջ է։
Աշխատել ենք նաև կրթահամալիրի անվանական մրցանակների վրա։
Ունեցել ենք ճսամփորդություն դեպի Գյումրի Երևան-Գյումրի համագործակցություն նախագծով։

Рубрики
Քանդակ

Անվանական մրցանակների ստեղծումը

Անվանական մրցանակների ստեղծման փուլերը

Սկզբում մենք սպիտակ կավը մշակեցինք, գրտնակեցինք և բաժանեցինք տարբեր չափսերի։ Հետո մենք ուսումնասիրելով ժայռապատկերները, դրանք պատկերեցինք կավի կտորների վրա։ Նաև գրեցինք մրցանակների անունները։ Երբ դրանք չորացան, մենք հարթեցրին, որից հետո տեղափոխեցինք վառարան և թրծեցինք։ Հետո ներկեցինք և կպցրեցինք տախտակներին, որոնք ևս հարթեցրել և լաքել էինք:

Տեսահոլովակը թե ինչպես ենք պատրաստել։

Рубрики
Ճամբար Քանդակ

Հունիսյան ճամբար

Մարդն ու արվեստը

Արվեստը կարող է լինել ցանկացած իր կամ անձ, ամեն մարդու համար արվեստը տարբեր բաների հետ է ասոցացվում։ Մի մասը արվեստի իմ համար 1970-2000թվականների մշակույթն է, օրինակ` կոմիկսները, անիմեն, ավտոմեքենաները, իսկ մյուս մասը` նկարները կամ քանդակները որոնք սիրով են արարված։ Ես չեմ համարում արվեստ այն նկարը կամ քանդակը, որը մարդը ստեղծել չդնելով հոգի և ուզում է միայն փող ստանալ դրանից։

Superman
Toyota mark 2
One Piece
Огюст Роден
Հակոբ Գյուրջյան
Микеланджело Буонарроти