Рубрики
Իրավունք

Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

Նախագծի ընթացք՝

Յուրաքանչյուր սովորող իր իսկ ցանկությամբ ընտրում է օրենքից որևէ հոդված և կադրում դրա կետերը
Ամեն մի կետ կարդալիս բլոգում կատարում է գրառում, թե ինչպես է ընկալում այն
Բլոգում գրառում կատարելուց հետո քննարկում է այն դասավանդողի և դասընկերների հետ
Նպատակ՝

Զարգացնել սովորողների իրավատեղյակությունը
Նպաստել սովորողների կողմից օրենքների յուրացմանը
Ծանոթանալ քաղաքացիական իրավունքներին
Խնդիր՝

Կարդալ օրենքները
Կազմակերպել քննարկումներ, բրեինստորմինգներ
Հոդված 10

1. Ազատազրկված բոլոր անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և մարդկային անհատին ներհատուկ արժանապատվության հարգման իրավունք:

2. ա/ Այն դեպքերում, երբ բացակայում են բացառիկ հանգամանքները, մեղադրյալները տեղավորվում են դատապարտյալներից առանձին և նրանց տրվում է չդատապարտված անձանց վերաբերյալ նրանց կարգավիճակին համապատասխանող առանձին ռեժիմ.

բ/ անչափահաս մեղադրյալներն առանձնացվում են չափահասներից և ամենակարճ ժամկետում հասցվում են դատարան` որոշում կայացնելու համար:

3. Պատժական համակարգով ձերբակալվածների համար նախատեսվում է ռեժիմ, որի էական նպատակը նրանց ուղղումն է և սոցիալական վերադաստիարակությունը: Անչափահաս իրավախախտողները առանձնացվում են չափահասներից, և նրանց տրվում է իրենց տարիքին ու իրավական կարգավիճակին համապատասխանող ռեժիմ:

Հանցագործություն կատարելու մեղադրանքով դատապարտված մարդիկ ազատազրկման ժամանակ նրանց արժանապատվությունը և իրավունքները չպետք ոտնահարվի։ Բանտերի պայմանները պետք է լինեն բարվոք դապարտյալների համար։ Նրանք գործել են հանցանք, և դրա համար կրում են պատիժ ըստ օրենքերի սահմանների կետերի, սակայն դա չի նշանակում, որ նրանց նորմալ կյանքի համար տարրական պայմանները պետք է չլինեն։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ չափահաս և անչափահաս բանտարկյալները պահվեն տարբեր բանտախուցերում և բանտերում։ Նրանց գիտակցական, իմացական և միգուցե և ֆիզիկական տարբերությունները չպետք է խոչընդոտ կամ պատճառ լինեն բանտերում լարված մթնոլորտի ստեղծմանը։ Ինչպես նաև, դապարտյալների բանտերում գտնվելու նպատակը ոչ միայն պատիժ կրելն է, այլ նաև վերադաստիարակվել և ուղղվել։ Նրանք իրենց պատիժը կրելուց հետո դուրս են գալու հասարակություն, սոցիալիզացվելու են և դառնալու են սովորական քաղաքացի, ինչպիսին մնացածն են։ Եվ նրանք պետք է ուղղված լինեն, որպիսի նույն հանցանքը կրկին չգործեն։ Դրա համար բանտերում շատ տարածված է կրթություն ստանալը՝ հենց ինքնակրթության միջոցով։ Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

Оставьте комментарий