Рубрики
Իրավունք

Աշխատանքային օրենսդրությունը և դրանով կարգավորվող հարաբերությունները

Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը
Պարտադիր աշխատանքն այն է, որ անձը պարտադրված է աշխատում, քանի որ կնքել է պայմանագիր: Հարկադիր աշխատանք այն է, որ ստիպված է աշխատում։
Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները
Գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը` կնքելով սույն օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագրեր:

Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում
Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Աշխատանքային փորձաշրջանը սահմանվում է, որպեսզի ստուգեն տվյալ անձի համապատասխանությունը և ընդունակությունը։
Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ ըստ տարիքային խմբերի
Աշխատանքային պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է հետևյալ փաստաթղթերը.
1. անձը հաստատող փաստաթուղթ
2. աշխատանքային գրքույկ, սոցիալական ապահովության քարտ
3. կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական
4. տեղեկանք առողջական վիճակի մասին
5. օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր
Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները
Գրանցմամբ աշխատողի առավելություններն են, որ աշխատանքային պայմանագրի հիման վրա, գործատուի օգտին կատարում է իր աշխատանքը ՝ ըստ իր մասնագիտության, որակավորման և պաշտոնի։
Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի
1. Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մինչև վեց ամիս ժամկետով կարող է սահմանվել փորձաշրջան:
3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.
1) կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը.
2) կողմերի համաձայնությամբ (ներառյալ` չվճարվող) արձակուրդի ժամանակահատվածը.
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը.
5) օրինական գործադուլի ժամանակահատվածը, եթե աշխատողը օրենքով սահմանված կարգով մասնակցում է գործադուլին:
Աշխատանքային արձաակուրդ
1. հղիության և ծննդաբերության արձակուրդ.
2. մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ.
3.ուսումնական արձակուրդ
4.չվճարվող արձակուրդ
5.վարձատրվող արձակուրդ

Оставьте комментарий