Рубрики
Ճամբար

Փառատոնային առաջին շաբաթ։ Օր առաջին

Այսօր ճամբարի առաջին օրն էր ու մենք աշխատում էինք՝ Փառատոնային ծրագրով։ Արել ենք գործեր՝ պլաստիլինով, սպիտակ կավով ու նաև արել ենք էսքիզներ։

Ստորև՝ ֆոտոշարքով ներկայացնեմ օրվա ընթացքը։

Օրը ամփոփել ենք հանդիպելով՝ բոսթոնցի արվեստագետ, մեծ հայասեր՝ Վինսլոու Մարտինը։

Մի փոքր պատմեմ նրա մասին։

Մարտինը ծնվել է 1954 թ-ին, Ֆիլադելֆիայի արվարձաններում։ Կյանքի կարևոր տարիները անցկացրել է Ցյուրիխում և Լոնդոնում, այնտեղ էլ ստացել է իր կրթությունը։

Նրա սերը առ արվեստ դարձավ հավերժական, երբ Եվրոպայում սկսեց ծանոթանալ տեղի թանգարաններին, տեսարժան վայրերին, արվեստին։ Մինչ Մարտինը որպես կիրք և մասնագիտություն կընտրեր լուսանկարչությունը, նա Եվրոպայի Կոնեկտիկուսի Քոլեջում ստանալով պատմության և արվեստի բակալավրի աստիճան սկսում է դասավանդել ավագ դպորցում։

Մարտինի ողջ կյանքը որպես լուսանկար կապված է եղել մարդկանց հետ․․․

Հանդիպման ընթացքում հնչեցին հարցեր, որի շնորհիվ էլ ավելի լավ ծանոթացանք լուսանկարչի հետ ու հասկացանք, թե նրան ինչն է ոգեշնչում ու ինչքան էլ ինձ համար զարմանաի լիներ, սակայն պարզվեց, որ նա երբեք չի ջնջում իր արած լուսանկարները ու ընդհանուր առմամբ նրա արած գործերը ու նա, որպես արվեստագետ ինձ շատ հետարքրքրեց։

Ստորև ներկայացնում եմ նրա Հայաստանում արված լուսանկարներից մի քանիսը։

Ամփոփելով կգրեմ, որ օրը անցավ հագեցած ու հետաքրքիր։

Оставьте комментарий