Рубрики
Պատմություն

Պատմություն

Փարավոն

Առաջին փարավոն Ջոսերի գլխավոր նպատակներից էր Վերին և Ստորին Եգիպտոսի միավորումն ամրապնդելը։ Նա իրականացրեց վարչաքաղաքական բարեփոխում ՝ իշխանությունից հեռացնելով նոմերում ժառանգաբար իշխող տեղական ազնվական ներկայացուցիչներին։ Ձևավորվեց կառավարման նոր համակարգ։ Փարավոնի իշխանությունը հայտարարվեց աստվածատուր, իսկ փարավոնը ՝ մարդ-աստված։

Միջին թագավորության ժամանակ Եգիպտոսի տրոհումը իր հետ բերեց արյունալի պատերազմներ և ավերածություններ։ Իրավիճակը կառավարողներին ստիպեց վերականգնել միասնական պետությունը։ Այդ շարժումը հյուսիում գլխավորեց Հերակլեոպոլիս, իսկ հարավում ՝ Թեբե քաղաքը։ Պայքարում հաղթեց Թեբեն և Ք.ա.2040թ. սահմաններում Թեբեի փարավոնը հիմնադրեց համաեգիպտական XI հարստությունը։ Թեբեի փարավոն Յահմոս 1-ը (Ք.ա. մոտ 1540-1517թթ.) գրավեց Ավարիսը և վտարեց հիքսոններին։ Յահմոսը հիմնադրեց XVIII հարստությունը, որով սկսվեց Եգիպտոսի պատմության Նոր թագավորության դարաշրջանը։

Աննախադեպ հաջողություններ արձանագրվեցին Թութմոս 3-ի կառավարման ժամանակ (Ք.ա. 1468-1434թթ.): Փարավոնը հյուսիսում հասավ մինչև Կարքեմիշ։ Թութմոս 3-ը ստեղծեց մի տերություն, որը հյուսիսից հարավ ձգվում էր մոտ 3200 կմ։

Рубрики
Պատմություն

Պատմություն

Աթենք և Սպարտա

Հին Աթենքը քաղաք-պետություն էր Ատտիկայում։ Խոշոր դեր է խաղացել Հին Հունաստանի պատմության մեջ և մշակութային կյանքում։ Այդ ժամանակ զարգանում էր ստրկությունը։ Ստրուկներից և ազատներից բացի Աթենքում կար նաև միջանկյալ խավ՝ այսպես կոչված մետեկները՝ անձնապես ազատ, բայց քաղաքական և տնտեսական որոշ իրավունքներից զուրկ մարդիկ էին։ Աթենքը կառավարում էին ազնվականներից ամեն տարի ընտրվող 9 արքոնտները և արեոպագոսը՝ ավագների խորհուրդը։ Մ.թ.ա. 594 թվականին դեմոսի ուժեղ ճնշման տակ Սոչոնը անցկացրեց բարենորոգումներ, որոնք Էապես փոխեցին Աթենքի սոցիալ-քաղաքական ողջ կարգը։ Սակայն բարենորոգումներից դժգոհ էին ինչպես գյուղացիները, որոնք չհասան հողի վերաբաժանմանը, այնպես էլ նախկին արտոնությունները կորցրած տոհմային ավագանին։ Մ.թ.ա. մոտ 560 թվականին Աթենքում տեղի ունեցավ քաղաքական հեղաշրջում, հաստատվեց Պիսիստրատոսի բռնապետությունը, որի քաղաքականությունն ուղղված էր տոհմային ավագանու դեմ։ Նրա ժամանակ Աթենքը իր ազդեցությունը տարածեց Էգեյան ծովի մի շարք կղզիների վրա, ամրացավ Հելլես-պոնտոսի երկու ափերին։ Քաղաքը մեծացավ, գեղեցկացավ նոր շենքերով և արձաններով։ Ամբողջ Հունաստանում, բռնապետությունն Աթենքում կարճատև եղավ։ Հույն-պարսկական պատերազմներում (մ.թ.ա. 500-449 թվականներ) առաջատար դերը պատկանում էր Աթենքին։ Նա հունական սակավաթիվ պոլիսներից Էր, որոնք պաշտպանեցին հունական քաղաքների ապստամբությունը, փայլուն հաղթանակ տարան պարսիկների դեմ Մարաթոնի մոտ (մ.թ.ա. 490 թվական), մասնակցեցին հունական քաղաքների պաշտպանական դաշինքին։ Իր քաղաքական և տնտեսական տիրապետությունն ընդլայնելու և Հունաստանի մյուս պոլիսների վրա գերիշխելու անզուսպ ձգտման ճանապարհին Աթենքը բախվում էր հունական պոլիսների մի այլ խմբավորման՝ Սպարտայի գլխավորած Պելոպոնեսյան միության հետ, որը և հանգեցրեց ամբողջ Հունաստանի համար կործանարար Պելոպոնեսյան պատերազմին (մ.թ.ա. 431-404 թվականներ)։ Պարտություն կրելով Աթենքը ընդմիշտ կորցրեց իր առաջատար դերը Հունաստանում։ Իսկ հիմա Աթենքը Հունաստանի մայրաքաղաքն է։

Рубрики
Պատմություն

Պատմություն

Քսենոփոնը ժամանակին եղել է հին հույն գրող, պատմիչ, զորավար և քաղաքական գործիչ։ Քսենոփոնի ծննդյան ճշգրիտ թվականն անհայտ է, գիտնականների մեծամասնության կարծիքով նա ծնվել է մ.թ.ա. 431 թ. Աթենքի մոտ գտնվող մի փոքր քաղաքում։ Սերվել է ազնվական ընտանիքից։ Երիտասարդ տարիներին նա մասնակցել է Կյուրոս Կրտսեր կողմից իր ավագ եղբոր՝ Աքեմենյան Պարսկաստանի թագավոր Արտաքսերքսես Երկրորդի դեմ կատարած արշավանքին, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 401-400 թթ.։ Քսենոփոնն առավելապես հայտնի է իր «Անաբասիս» աշխատությամբ, որտեղ շարադրել է 10 հազար հույների մասնակցությունը Կյուրոս Կրտսերի արշավանքին և նահանջը Հայաստանի վրայով դեպի Սև ծով։ Քսենոփոնը նկարագրում է Հայաստանը ՝ որպես շատ հարուստ, բարեկեցիկ և հյուրընկալ ժողովուրդ ունեցող երկիր։ Նա նշում է, որ չկա մի տուն, որտեղ իրենց չհյուրասիրեն բազմապիսի խմիչքներով ու մսեղեն կերակուրներով։ Հույն պատմիչը առաջին անգամ այստեղ տեսել է գարեջուրը, որը նկարագրում է «գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում են գարու հատիկներ»։ Քսենոփոնը իր «Անաբասիս» աշխատությունում ասել է. «…Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր,-ասել է Քսենոփոնը։»