Рубрики
Իրավունք

Իրավունք

Նախ եկեք հասկանանք, թե ի՞նչ է հավաքը և ի՞նչ է այն իրենից ներկայացնում։ Ըստ ՀՀ Սահմանադրության՝ հավաքը երկու կամ ավելի անձանց մտադրված և ժամանակավոր ներկայությունն է հանրային վայրում ` ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ։ Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով: Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։ Սակայն ներկայիս դրությամբ կայացվող հավաքներին շատ մարդկանց իրենց կամքին հակառակ են մասնակցում հավաքներին։ Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։ Օրվա որոշակի ժամերին բնակելի շինություններին, հիվանդանոցներին, գիշերօթիկ դպրոցներին և գիշերելու համար նախատեսված այլ շենքերին հարող տարածքներում անցկացվող հավաքները չեն կարող զուգորդվել անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով։ Հավաքը կարող է արգելվել, եթե հավաքի նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է։ Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։ Հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանության ներկայացուցիչը ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով մասնակիցներից պահանջում է դադարեցնել հավաքը` սահմանելով ողջամիտ ժամկետ։

Оставьте комментарий